«Որպես արդյունաբերական ճյուղ՝ մեր պարտականությունն է ապահովել տնտեսական վերափոխումը՝ բնապահպանական պատասխանատվության ամբողջական ինտեգրմամբ». Ռոման Խուդոլի

ԶՊՄԿ-ում ընթացիկ բնապահպանական բարեփոխումները
Այս շաբաթ հագեցած է համաշխարհային բնապահպանական օրացույցը․ նշվում է անտառների միջազգային օրը, ջրի համաշխարհային օրը և շաբաթն ամփոփելու է «Երկրի ժամը»։ Վերահաստատելով բնապահպանական պատասխանատվության ԶՊՄԿ հանձնառությունը, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին մասնավորապես ասել է․
«ԶՊՄԿ-ն հրապարակայնորեն պարտավորվել է տրանսֆորմացվել ժամանակակից հանքարդյունաբերական ընկերության, որն աշխատում է ոլորտի առաջատար չափանիշներին համապատասխան: Այս շաբաթ, երբ աշխարհը նշում է բնապահպանական մի քանի կարևոր իրադարձություններ, մենք ցանկանում ենք վերահաստատել մեր այս հանձնառությունը: Հանքարդյունաբերությունը կարևոր դեր է խաղում էներգետիկ անցման և կանաչ տնտեսության համար նյութեր ապահովելու գործում: Որպես արդյունաբերական ճյուղ՝ մեր պարտականությունն է ապահովել տնտեսական վերափոխումը՝ բնապահպանական պատասխանատվության ամբողջական ինտեգրմամբ: Ոլորտի առաջատար ընկերություններն արդեն ապացուցում են, որ սա դժվար, բայց հնարավոր և այլընտրանք չունեցող ճանապարհ է, և ես հպարտ եմ, որ կարճ ժամանակահատվածում մեր ընկերությունն արդեն զգալի առաջընթաց է գրանցել այս ուղղությամբ»։
ԶՊՄԿ-ն ներկայացնում է անցյալ տարվա ընթացքում կատարված, ընթացիկ և ծրագրվող բնապահպանական միջոցառումները։
Անտառվերականգնում․ ընդհանուր առմամբ՝ 2023թ․ դեկտեմբերի ընթացքում տնկվել և կուլտիվացման է ենթարկվել է 12.588 ծառ, 1350 թուփ, 4230 ծաղիկ, 140 կգ գազոնի սերմ։ Այս տարի մեկնարկել է անտառվերականգնման աննախադեպ գործընթացը, որն իրենից ներկայացնում է ընդհանուր առմամբ 20 հա անտառտնկում՝ շուրջ 17 հա անտառային հողերում և 3 հա համայնքային նշանակության տարածքներում։ Միայն Արծվանիկի պոչամբարում հաշվետու տարվա ընթացքում իրականացվել է 20 հեկտար ռեկուլտիվացիա՝ օգտագործվել է ավելի քան 10.700 ծառ։
Նոր գեոսեյսմիկ համակարգի տեղադրում․ համակարգի տեղադրումը թույլ է տալիս ցանկացած տեկտոնական կամ վիբրացիոն շարժման դեպքում հասկանալ պոչամբարի զգայնությունը և դրա թույլատրելի շեղումների ցուցանիշները։ Այս սարքավորումների շնորհիվ որևէ շարժման դեպքում ավտոմատ արձագանքման համակարգը գրանցելու է տվյալները, համեմատելու է թույլատրելի և ոչ թույլատրելի շեղումների ցուցանիշները և անմիջապես հաղորդելու է։ Նախատեսվում է, որ առաջիկա 7-8 ամիսների ընթացքում համակարգը պատրաստ կլինի շահագործման։
Փոշու կառավարում․ նոր ջրային թնդանոթների համակարգը տեղում նստեցնում է փոշին անմիջապես հորատման աշխատանքների ընթացքում։ Բացահանքում արդեն տեղադրված է 4 թնդանոթ։ Առաջիկայում կներկրվեն ջրի շիթային թնդանոթներ, ինչպես ստատիկ, այնպես էլ՝ շարժական համակարգերով։ Ջրի շիթային թնդանոթներ կիրառվում են աշխարհի առաջատար հանքարդյունաբերական ծրագրերում և զգալիորեն նվազեցնում են փոշու հոսքը հանքավայրից դուրս ։
Ջրի պահպանություն․ ծրագրվում է Քաջարանի համայնքապետարանի հետ համատեղ կեղտաջրերի մաքրման կայանի տեղադրման իրականացումը։ Հայտարարված տենդերի շրջանակներում արդեն ստացվել են գնառաջարկներ հավանական կապալառուներից։ Մաքրման կայանը պետք է իրականացնի 50 լիտր վայրկյանում շրջապտույտով կոյուղաջրերի մաքրում։ Կայանի շահագործման ժամկետը պարզ կլինի նախագծման և բյուջետավորման փուլերի ավարտից հետո։
Ընկերությունը դիտարկում է նաև Արծվանիկի պոչամբարի ջրերի շրջանառու համակարգի և այլընտրանքային լուծումների ներդրման հնարավորությունը։
 

Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել
website by Sargssyan