Փաշինյանի հակառուսական կոմբինացիան և ընդդիմության երկընտրանքը

Հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է ապրիլից, տաքերն ընկնելուն պես, վերսկսել փողոցային պայքարը գործող վարչախմբի դեմ։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե դրա համար անհրաժեշտ է ժողովրդական լայն համախմբում, ինչպես նաև ընդդիմությունը պետք է մի կողմ դնի տարաձայնությունները և միավորվի գործող իշխանությունների դեմ։

Ընդ որում, նույն այդ ապրիլին, երբ ընդդիմությունը մտադիր է սկսել իր փողոցային պայքարը, Բրյուսելում տեղի է ունենալու ուշագրավ մի հանդիպում, որը չափազանց մեծ ազդեցություն է ունենալու Հայաստանի հետագա ընթացքի վրա։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հաստատել էր, որ ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպելու են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Նիկոլ Փաշինյանը՝ քննարկելու Հայաստանի անվտանգության երաշխիքներ տալու հնարավորությունները։ Ըստ էության, այս քայլը, որ ասոցացվում է Ուկրաինային տրվող անվտանգության երեշխիքների հետ, լիովին հակառուսական է։ Եվրախորհրդարանն օրեր առաջ բանաձև ընդունեց՝ կոչ անելով քննարկել Հայաստանի եվրամիության անդամության հնարավորությունը։

Նիկոլ Փաշինյանը դրանից հետո Կառավարության նիստում հայտարարել էր, թե Հայաստանում հանրային լայն քննարկում պետք է լինի և քաղաքական բոլոր ուժերն իրենց կարծիքը պետք է արտահայտեն այդ կապակցությամբ։

Փաշինյանամաերձ և արևմտամետ դիրքավորվող քաղաական կոււսակցություններն արդեն իսկ խանդավառված ողջունել են Փաշինյանի այս հայտարարությունը և ԵԽ բանաձևը։

Ընդդիմադիր ուժերից միայն «Հայ ազգային կոնգրեսն» է, որ հայտարարել է առկա ռիսկերի մասին, մյուս ընդդիմադիր ուժերը որևէ կերպ չեն արտահայտվել, ըստ երևույթին վախենում են, որ համատարած հակառուսական տրամադրությունների ֆոնին, որը բորբոքում է գործող վարչախումբը, ԵԽ բանաձևին դեմ արտահայտվելը կարող է վարկանիշի կորստի հանգեցնել։

Իրականում Փաշինյանին հենց դա էլ պետք է, ընդդիմությանը քաշել նման դիսկուսի մեջ, մեղադրել Հայաստանի և եվրոպական ապագայի դեմ քայլեր ձեռնարկելու մեջ և վարկաբեկել ընդդիմությանը, թույլ չտալ միավորվել։

Ընդդիմությունը պետք է հստակ արտահայտվի բոլոր ուղղություններով, նշի նման հնարավորությունների ռիսկերի մասին և չվախենա իր վրա պատասխանատվություն վերցնել գործող իշխանության դեմ պայքարում։

Արփի Մանասյան

Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել
website by Sargssyan