Հերթական դավադրությունը. Փաշինյանը չի բացառում Ադրբեջանի դեմ գանգատներից հրաժարումը

Փաշինյանական վարչախումբը չի բացառում միջազգային տարբեր դատական ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատները հետ վերցնելու հնարավորությունը։ Փետրվարի վերջից սկսած, մի քանի անգամ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ նման հնարավորության մասին հայտարարություններ արել են, այդ թվում՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նախօրեին էլ Կառավարության հետ հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանն էր նշել նման հնարավորության մասին, թեպետ հայտարարում է, որ դեռևս վերջնական որոշում չկա, բայց չի հերքում, որ կան քննարկումներ. չի բացառվում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման վերջին փուլում նաև նման որոշում կայացվի։

Նշենք, որ դա չափազանց հակաժողովրդավարական է և հակասում է իրենց իսկ սկզբունքներին։

Անկախ ամեն ինչից, Ադրբեջանը ռազմական ծանրագույն հանցագործություններ է իրականացրել Լեռնային Ղարաբաղում, այդ թվում էթնիկ զտումներ և միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ գանգատները հետ վերցնելը ոչ այլ ինչ է, քան պարզ դավաճանություն։

Ի դեպ այդ գանգատների մասով Հայաստանը մեկ տարուց ավելի փորձում էր համոզել, թե չարաբաստիկ Հռոմի ստատուտին միանալու իրենց քայլը կախված է հենց Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հանգամանքով, այլ ոչ թե ուղղված Ռուսաստանի դեմ։

Գործող վարչախումբը երդվում, պատռում էր իրեն համոզելու թե Հռոմի ստատուտին միանալու հանգամանքը բացառապես պայմանավորված է Ադրբեջանի հանգամանքով։

Փետրվարի 1-ից Հայաստանը միջազգային քրեական դատարանի անդամ է դարձել պաշտոնապես և մինչ օրս ՄՔԴ որևէ հայցադիմում չի ներկայացվել, իսկ գանգատները հետ վերցնելու դեպքում ընդհանրապես որևէ հայց չի ներկայացվի։

Փաստացի կստացվի, որ Հռոմի ստատուտին միանալու հանգամանքը պայմանավորված է բացառապես Ռուսաստանով և Վլադիմիր Պուտինով։ ՄՔԴ-ն, հիշեցնենք, ձերբակալման օրդեր է տվել Ռուսաստանի նախագահի նկատմամբ։

Արմինե Միրզոյան

Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ
website by Sargssyan