Shtigen Group-ը՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի տարածաշրջանային երկխոսության մասնակից

Կանաչ կլիմայի հիմնադրամի կազմակերպած Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ տարածաշրջանային երկխոսությունը, որին մասնակցում էր նաև Shtigen Group-ը, ամփոփվեց՝ սահմանելով նոր նշաձողեր «կանաչ» ներդրումների և նոր գործընկերների հետ աշխատելու ուղղությամբ։

Ընկերությունների խմբի  հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը Սկոպյեում անցկացվող ֆորումի շրջանակում շահագրգիռ կողմերի հետ քննարկել է համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունն ու մեխանիզմները։

Այս միջոցառումը 2 հիմնական նպատակ ունի՝ մասնակիցներին ծանոթացնել հիմնադրամի նոր ռազմավարությունների և ֆինանսավորման գործիքների հետ, ինչպես նաև ներկաներից լսել, թե ինչ ծրագրերով և ինչպես են նրանք պլանավորում համագործակցել Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ՝ վստահ լինելով, որ երկխոսությունը կնպաստի կլիմայի փոփոխության ազգային և տարածաշրջանային գերակայությունների իրականացմանը։ 

Հայկ Շեկյանի խոսքով՝ նման երկխոսությունները, տարբեր երկրների ներկայացուցիչների հետ փորձի ու գիտելիքի փոխանակման հարթակ լինելուց բացի, ռազմավարական նոր գործիքների հետ ծանոթանալու հնարավորություն են։ «Սա երկխոսություն է, որի նպատակն անդրսահմանային համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելն է։ Վերջին տարիներին մեր ընկերությունը նկատելիորեն ընդլայնել է գործունեության շրջանակը՝ մեկ ընկերությունից վերածվելով ընկերությունների խմբի, ինչի արդյունքում մասնակցությունը նման ֆորումներին դարձել է առավել հասցեական և հեռանկարային։ Այս անգամ, մասնավորապես, ներկայացնում էինք Shtigen Ventures-ը՝ գործընկերներ փնտրելու ակնկալիքով»,-ասում է Հայկ Շեկյանը։ 

Միջոցառումը,բացի Կանաչ կլիմայի հիմնադրամի պատասխանատուներից, համախմբել էր տարբեր երկրների ազգային լիազորված մարմիններին (շահագրգիռ կամ պատասխանատու նախարարություններ), ազգային և միջազգային հավատարմագրված կազմակերպություններին և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, որոնք Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ համագործակցային ճանապարհ են անցել կամ էլ պատրաստվում են նոր հարթել այդ ճանապարհը։

Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
website by Sargssyan