Մոսկվան արցունքներին չի հավատում կամ Պողոսյանի փրկօղակը` «դարձի եկած» քպ֊ականներին

Press24.am-ը գրում է. 

Հայաստանի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, գեներալ Միհրան Պողոսյանը, ով հայտարարել է, որ ստեղծել է «Հայոց համազգային միասնություն» անունով կուսակցություն, պատրաստ է ցանկացած համագործակցության` ընդդեմ երկիրը նման վիճակի հասցրած անձի,֊ գրում է մամուլը:

Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում,֊ օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է ԴԱՀԿ նախկին պետը և ակնարկել, որ գործող իշխանության ներկայացուցիչները ևս, երկիրը կործանումից փրկելու նպատակով, համագործակցության հնարավորություն կստանան։
Պողոսյանը, ըստ էության, փրկօղակ է նետում իրենց առաջնորդի հակապետական գործունեության արդյունքում անկյունում հայտնված և քաղաքական աղբանոց նետվելու վտանգի առաջ հայտնված քպ֊ականներին։ Երկար տարիներ ԴԱՀԿ պետ աշխատած և ներիշխանական հարաբերությունների և պրոբլեմատիկ իրավիճակների փորձ ունեցող Պողոսյանը, թերևս, կոչ է անում կառավարելի դարձնել ճգնաժամը` հեռացնելով դրա մեղավորին, և ժամանակ չվատնել դետալների վրա։ Երկիրը այնպիսի ծանր իրավիճակում է գտնվում, որ սև ու սպիտակի բաժանելը ավելի է խճճում գրեթե անլուծելի թվացող իրավիճակը։

Կարելի է ենթադրել, որ ԴԱՀԿ նախկին պետը նաև «դարձի եկած» քպ֊ականներին ՌԴ իշխանությունների կողմից անվտանգության երաշխիքների ակնարկ է անում։ Գործող վարչապետի աշխարհաքաղաքական առևտրի արդյունքում նրանք ՌԴ «սև ցուցակներում» հայտնվելու ռեալ վտանգի առաջ են հայտնվել։ Հասկացողները հասկանում են, թե դա ինչ կարող է նշանայել, և ինչ կարող է նշանակել Պողոսյանի նետած փրկօղակը։

Մոսկվան, ճիշտ է, արցունքներին չի հավատում, բայց որոշ հայ գեներալների, ըստ ռուսական լրատվամիջոցների, հավատում է։


Արտակ Սարգսյան

Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով ԶՊՄԿ-ի աշխատակիցներն իրենց և իրենց ընտանիքի անդամների առողջությանն ուղղված ծախսեր գրեթե չեն անում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
website by Sargssyan