Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը
Մեր նպատակը շարունակում է մնալ պետությունը կազմաքանդող խմբակին օր առաջ հեռացնելը․ Գառնիկ ԴանիելյանՀուլիսի 16-ին, 17-ին, 18-ին և 21-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինիՆոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով ԶՊՄԿ-ն ակտիվորեն համագործակցում է գիտակրթական հաստատությունների հետԳազագողության «բանդիտներին» այս անգամ կասեցրեց գլխավոր դատախազը. «Ժողովուրդ»Դոմուսում՝ հարմարավետության նոր շունչ այս ամռանըԻ՞նչ է տեղի ունեցել Բրյուսելում․ Մենուա ՍողոմոնյանԱրել են ամեն բան` Փաշինյանի աչքին բարձրանալու. ինչպես է անցել ՔՊ քաղաքական ժողովը․ «Ժողովուրդ»Նիկոլին հանեք, ամոթ է, էլ մարդ չկա՞, որ իր տեղը գա. քաղաքացի Մենք պետք է լինենք մեր երկիրը փրկողը․ Նաիրի ՍարգսյանՇահերի լուրջ բախումներ ու դիրքավորումներ Հարավային Կովկասում. «Փաստ» «Կաշառում է» ՍԴ–ին. «Հրապարակ»Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը համաշխարհային քաղաքականության վերափոխման մեջ. ռիսկեր և հնարավորություններ. «Փաստ» Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ» «Սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել». «Փաստ» «Ջի Թի Բի»-ն իր արտահանման թվերը թաքցնում է. ՊԵԿ-ի պատասխանը. «Ժողովուրդ»ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ. «Փաստ» Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը․ «Հրապարակ»Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ» Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ»

Անզեն աչքով էլ նկատելի է.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Հայաստանում հանցավորության առումով առկա իրավիճակը խայտառակագույն է, ակնհայտ է նաև առանց վիճակագրական տվյալների: Ճիշտ է, Փաշինյանի ՆԳ նախարարի ընկալմամբ, «ամեն ինչ լավ է, հրաշալի մարքիզուհի» վիճակ է, ավելին՝ Հայաստանը ապահովության առումով համարյա տարածաշրջանային չեմպիոն է, բայց վիճակն իրականում այնքան վատ է, որ նույնիսկ փաշինյանական գլխավոր դատախազությունը տարեկան հաղորդման մեջ ստիպված է եղել խոստովանել որոշ բաներ: Օրինակ՝ 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40 հազար 666 դեպք, նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 3054-ով կամ 8,1 տոկոսով: Եթե սա պաշտոնապես ընդունվող տվյալներն են, այսինքն՝ արդեն լավ «կոկիկացրած», ապա բուն իրականությունը անգամ պատկերացնել չես ցանկանա:

Թեպետ, ցանկանաս կամ չցանկանաս, լրահոսում սպանությունների, դանակահարությունների, ծեծկռտուքների, սպանությունների, կրակոցների մասին լուրերն ամենօրյա ռեժիմով անպակաս են: Հատկանշական է, որ եթե «ոչ մեծ ծանրության հանցագործությունների» նվազում է արձանագրվել, ապա նույն հաղորդման համաձայն, նախորդ տարի աճել են միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Համապատասխանաբար, միջին ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 23,9 տոկոսով, ծանր հանցագործությունների դեպքերը՝ 20,4 տոկոսով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 90,7 տոկոսով: Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի էական՝ 798 դեպքով աճը հիմնականում պայմանավորված է սպանության դեպքերի աճով (645-ով կամ 119 տոկոսով):

Իսկ հեքիաթները, թե 2014 թվին էլ այսպիսի մի բան էր արձանագրվել, 2015-ին էլ էնպիսի մի բան, այսինքն, նույն փաշինյանական հնամաշ «երգը» այն մասին, թե՝ «նախկիններն» այսպես-այնպես, չեն օգնում: Դուք արդեն 6 տարի իշխանություն եք: Ի՞նչ նախկին-մախկին: Դուք ձե՛ր վարքի ու գործունեության (անգործության) համար եք պատասխանատու: Իսկ ընդհանրապես, երևի սպասելի է նման վիճակը. եթե իրավապահներն իրենց գործը թողած հիմնական «զբաղմունք» են դարձրել խաղաղ բնակչությանը ճնշելը, իշխանությունից դժգոհների նկատմամբ հաշվեհարդար տեսնելը, սոցցանցերի մոնիտորինգը, թե՝ «էն ով նայեց լիսածակից», ընդդիմադիրներին լրտեսելն ու հետապնդելը, հազիվ էլ այսպիսի պատկեր ունենանք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում