Մեր գոյությունը վտանգի տակ է. Երուսաղեմի հայ համայնքը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երուսաղեմի հայ համայնքի պատմական գոյությունն այժմ վտանգի տակ է։ Համայնքի ներկայացուցիչները հրատապ կոչով դիմել են միջազգային հանրությանը՝ խնդրելով իրենց համար խիստ վճռորոշ պահին աջակցել Երուսաղեմի պատմական Հայկական թաղամասը պաշտպանելու գործում:

Հայ համայնքի ներկայացուցիչներն ընդգծում են, որ Իսրայելի ոստիկանության վերջին գործողությունները վտանգավոր նշաձող են ավելացրել արդեն իսկ գոյություն ունեցող սպառնալիքներին, որոնց բախվում է հայ համայնքը։

Չնայած Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և Երուսաղեմի հայ համայնքի կողմից հարուցված շարունակական դատական գործընթացներին՝ ուղղված «Կովերի պարտեզի» հետ կապված անօրինական գործարքը չեղյալ հայտարարելուն, Իսրայելի ոստիկանությունն այժմ միացել է իսրայելցի վերաբնակներին, որոնք ակտիվորեն սրում են լարվածությունը և փորձում են տեղում ուժով փոխել իրողությունը: Ըստ այդմ` խիստ վտանգված է Երուսաղեմում հայ համայնքի 1600-ամյա ներկայությունը։

««Կովերի պարտեզի» հետ կապված ցանկացած գործարք առոչինչ է, սպառնում է մեր գոյությանը որպես համայնք և խախտում մեր սեփականության իրավունքները։ Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը ճանաչել Երուսաղեմում մեր մշակութային և պատմական ժառանգության նշանակությունը և կանգնել մեր կողքին ՝ ի պաշտպանություն Երուսաղեմում հայության գոյության իրավունքի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայ համայնքը բոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ պետությունների ղեկավարներին, դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների պաշտպաններին կոչ է անում բարձրացնել խնդրի վերաբերյալ հանրային հնչեղությունը, համախմբվել և հայերի հետ համերաշխությամբ առավելագույն ջանքեր գործադրել՝ կասեցնելու հետագա ոտնձգությունները հայկական կալվածքների նկատմամբ և պահպանելու Հայկական թաղամասում առկա «ստատուս քվոն»։

Հայ համայնքը կոչ է անում ճնշում գործադրել իսրայելական ոստիկանության վրա՝ դադարեցնելու նրանց անմիջական օգնությունը իսրայելցի վերաբնակներին, որոնք ցանկանում են բռնի ոտնձգություն կատարել «Կովերի պարտեզի», հայկական թաղամասի և հայ համայնքի նկատմամբ։

«Նրանք զինված են։ Մենք՝ ոչ»,– ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք` Արևմտյան Երուսաղեմում հայկական պատրիարքությունը շահութաբեր կալվածքներ ունի, որտեղ մոտ 160 բիզնես կա, և վանքն այդ բիզնեսների եկամտով է ապրում։

2021թ․ հուլիսին Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սևան Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու հայր պարետ Երիցյանը փաստաթուղթ էին ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը` «Կովերի պարտեզ» կալվածքը, 99 տարի ժամկետով ավստրալացի հրեա Դանի Ռուբինշտեյնին վարձակալության տալու մասին։ Գործարարը նախատեսում էր հյուրանոց կառուցել այդ տարածքում։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ։

Արհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններ Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
website by Sargssyan