Տեղի եկեղեցին հայտնվել է սահմանից 900 մ հեռավորության վրա․ Monument Watch

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Տեղ խոշորացված համայնքի կենտրոնի նույնանուն գյուղը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 100 կմ, իսկ Գորիս քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից ունի 1360 մետր բարձրություն։ Գյուղի կենտրոնում՝ մելիքական ապարանքի հարևանությամբ, գտնվում է Սբ․ Գևորգ եկեղեցին (նկ․ 1)։ Գրում է Monument Watch-ը։

Պատմական ակնարկ

Պատմական Տեղ բնակավայրը հիշատակվում է դեռևս 10-րդ դարից, երբ Սյունյաց Շահանդուխտ թագուհին 988 թվականին հիմնում և շենացնում է գյուղը այն նվիրելով Տաթևի վանքին (Օրբէլեան 1910, 252)։

Տողի ամենանշանակալի հուշարձաններից Սբ․ Գևորգ եկեղեցու վերաբերյալ պատմական տեղեկություններ չկան։ Կառույցի վերաբերյալ հիմնական տեղեկությունները ստանում ենք 19-20-րդ դարի հետազոտողներից և եկեղեցու ու շրջակայքի վիմագրերից։

Կառույցի արձանագրությունները վերաբերում են 1451-1900 թվականներին (ԴՀՎ 2, 66; Խուրշուդեան 2022, 396, նկ․ 2)։ Իրենց նշանակությամբ առանձնանում են հատկապես շինարարական արձանագրությունները։ Եկեղեցու ներկայումս միակ (հարավային կողմից) մուտքի բարավորի վրա է գտնվում եկեղեցու հիմնական նորոգության 1742 թվականի արձանագրությունը՝ «Յիշատակ է սբ տաջարիս վէմս նոր/էքեցան Բարխուտարն իւր կողակից Թաճ/ումն որ գեղիս նորօքիլն թվ ՌՃՁԶ» (Հասրաթյան 1985, 243, ԴՀՎ 2, 70, նկ․ 3): Մուտքի  երկու կողմերի արձանագրությունները վերաբերվում են 1742 և 1743 թվականների եկեղեցու ավազանի և խորանի ոճավորված որմնախորշերի պատրաստմանը (ԴՀՎ 2, 69; Հասրաթյան 1985, 243), իսկ կառույցի ամենաուշ արձանագրությունը վերաբերում է 1900 թվականին և վավերացնում է խորանի աստիճանների նորոգումը (Խուրշուդեան 2022, 396, նկ․ 4)։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

 

Տեղի Սբ․ Գևորգ համալիրը կազմված է բուն եկեղեցուց, 18-րդ դարում արևմտյան կողմից կցված երկհարկ կոպտատաշ շինությունից, դարավանդ-պարսպապատից: Ըստ Ե․ Լալայանի, բակում եղել են նաև այլ սենյակներ (Լալայեան 1899, 38, նկ․ 5)։ Հուշարձանը ենթարկվել է մի շարք վերանորգումների։ Եկեղեցու վաղագույն կառույցը վերաբերում է վաղմիջնադարին։ Այն իրենից ներկայացնում է 3․30x7․05 մետր չափերով ուղղանկյուն աղոթասրահով և շեշտված ներգծված պայտաձև աբսիդով թաղածածկ միանավ կառույց և թվագրվում է 5-6-րդ դարերով (Հասրաթյան 1985, 241)։ Նմանատիպ օրինակներ են Սյունիքից Սռնեղցին, Վերիշենի Սբ․ Հռիփսիմեն, Սպանդարյան գյուղի միանավ բազիլիկը և այլն։ Վաղ եկեղեցին կառուցված է տեղական դեղնավուն ֆելզիտի սրբատաշ քարերով, պատերի հաստությունը 0,9 մետր է։ Կառույցը հարավային կողմում ունեցել է 1․05 մտր լայնությամբ մուտք, որը հետագայում փակվել է։ Մուտքի բարավորի վրա առկա են երկու խոշոր 16 և 6 թերթերով վարդյակներ (նկ․ 5)։ Վաղմիջնադարյան վարդյակներ են քանդակված նաև կառույցի ներսում և հարավային պատին (Տեր-Մինասյան 1986, 61)։ Հավանաբար, եկեղեցին ունեցել է երկրորդ մուտք արևմտյան կողմում։

Հուշարձանի հիմնական նորոգությունը իրականացվել է 1742 թվականին Մելիք Բարխուդարի և նրա կողակից Թաճումի կողմից։ Կառույցի արևմտյան պատը քանդվել է և վերածվել կամարակապ բացվածքի, ապա նրան կցվել է աղոթասրահի բարձրությամբ և լայնությամբ հատված (նկ․ 6)։ Կից հատվածը կառուցված է կոպտատաշ բազալտից և երկհարկանի է։ Կառույցի ստորին հարկը թաղածածկ դահլիճ է, որը շարունակում է եկեղեցու աղոթասրահը, իսկ երկրորդ հարկը (չի պահպանվել) ունեցել է մուտք հյուսիսային կողմից։ Ըստ Ա․ Տեր-Մինասյանի, կից հատվածի երկրորդ հարկը ավելացվել է 19-րդ դարի վերջին կամ 20-րդ դարի սկզբին, երբ իրականացվել է կառույցի երրորդ շինարարական փուլը (Տեր-Մինասյան 1986, 62)։

Կառույցի նորոգված հատվածներում և դարավանդ-պարսպապատի մեջ վերօգտագործվել են տապանաքարեր, խաչքարեր, ճարտարապետական դետալներ։ Եկեղեցու հարավային պատին առկա է արևային ժամացույց, որը, ըստ Ա․ Տեր-Մինասյանի վերաբերում է 18-րդ դարին (Տեր-Մինասյան 1986, 62, նկ. 7)։

2014-2023 թվականներին համալիրում իրականացվել են վերականգնման աշխատանքներ՝ 1984 թվականի չափագրությունների հիման վրա։ Ամբողջությամբ վերականգնվել են Սբ․ Գևորգ եկեղեցին, 17-րդ դարի կից սրահը, հեռացվել է սրահի երկրորդ հարկը, իսկ կից սրահի տանիքի արևմտյան կողմում ավելացվել է քառասյուն զանգաշտարակ։ Ամրակայվել են հենապատ-պարսպապատերը, կամարակապ աստիճաններով շքամուտքը, վերատեղադրվել են խաչքարերը և իրականացվել տարածքի ամբողջական բարեկարգումը, ապահովվել է նաև եկեղեցու գիշերային լուսավորությունը: Եկեղեցու արևելյան ճականտի վերին հատվածում ավելացվել է խաչապատկեր՝ «Ս/Ժ/Ե» (2015) արձանագրությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայք)։

Վիճակը 2020-2022 թ ադրբեջանական ագրեսիայից հետո

Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Տեղի Սբ․ Գևորգ եկեղեցին հայտնվել է սահմանից 900 մետր հեռավորության վրա։

Արհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններ Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
website by Sargssyan