Կիպրոսում սուբսիդավորելու են արևային վահանակների տեղադրումը

Կիպրոսի իշխանություններն արևային էներգիայի զարգացմանը երկրում նոր թափ հաղորդելու համար բավական ուշագրավ և արդյունավետ նախագիծ են մեկնարկել, և կղզու բնակիչները կկարողանան արդեն արևային մարտկոցներ տեղադրել իրենց տներում մայիսին՝ դրա համար պետական բավականին լուրջ աջակցություն ստանալով։

Կիպրոսի էներգետիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը հայտարարել է, որ արևային էներգիա բոլորի համար ծրագրի շահառուները կկարողանան արդիկանացնել իրենց տները։ Մասնավորպես, կառավարությունը բյուջեից բավականին լուրջ օգնություն է ցուցաբերելու բոլոր այն բնակիչներին, որոնք ցանկանում են իրենց տների տանիքներին արևային վահանակներ և մարտկոցներ տեղադրել։ Մեկ ամսվա ընթացքում արդեն 5000 դիմում է ստացվել։ Ծրագրի ընդհանուր բյուջեն, սկզբնական փուլում, 30 միլիոն դոլար է, սակայն անպայման ավելացվելու է, քանի որ այդ գումարը բավարար է միայն 6000 հայտի համար։ Ընդհանուր յուրաքանչյուր բնակիչ 375 եվրո դրամաշնորհ է ստանալու ամեն կիլովատ հզորության տեղադրման համար։ Սուբսիդավորման առավելագույն չափը կարող է հասնել 1.5 հազար եվրոյի, իսկ խոցելի խավերի համար միանվագ սուբսիդավորումը 1250 եվրո է, ֆոտովոլտային վահանակի յուրաքանչյուր կիլովատ հզորության համար, իսկ դրամաշնորհի առավելագույն գումարը կարող է հասնել 6250 եվրոյի, դա թույլ կտա ահռելի քանակությամբ ֆոտովոլտային վահանակներ տեղադրել կղզու գրեթե ամբողջ տարածքում։

Ըստ նախարար Պապանաստանսիոյի՝ կառավարությունը մտադիր է կղզու ամբողջ տարածքը պատել արևային վահանակներով, և մի քանի տարում Կիպրոսը 100 %-ով դարձնել արևային էներգիայից օգտվող պետություն։

Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Աննա Մամյան

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով ԶՊՄԿ-ի աշխատակիցներն իրենց և իրենց ընտանիքի անդամների առողջությանն ուղղված ծախսեր գրեթե չեն անում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին
website by Sargssyan