Fastex-ը կազմակերպել էր քննարկում ժամանակակից արվեստ-բիզնես կապերի զարգացման վերաբերյալ

Հայաստանի բլոկչեյն էմբասիում շարունակվում են Fastex-ի տեղեկատվական հանդիպումները Web3 ոլորտի և նորարարական թվային տեխնոլոգիաների վերաբերյալ: Ապրիլի 6-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել տեղեկատվական չորրորդ հանդիպումը, որը նվիրված էր ժամանակակից արվեստ-բիզնես կապերին: 

Թեմայի առնչությամբ ելույթներով են հանդես եկել Անահիտ Մարգարյանը, Ստեփան Հարությունյանը և Սերգեյ Թանթուշյանը։ 

Անահիտ Մարգարյանը մանրամասներ է ներկայացրել Funky Bunch Studio նախագծի վերաբերյալ: Նշվել է, որ հայ նկարազարդողներին ներկայացնող այս նախագիծը մեծ հաջողություններ է գրանցել՝ ճանաչում ձեռք բերելով երիտասարդ արվեստագետների շրջանում: 

Ստեփան Հարությունյանը խոսել է ftNFT հարթակի մասին՝ նշելով, որ այն կարճ ժամանակում կարողացել է միավորել բազմաթիվ ստեղծագործողների, ովքեր ստեղծում են NFT-ներ և վաճառում են այս հարթակում: Նա նաև անդրադարձել է ftNFT հարթակում գրանցվելու քայլերին, ինչպես նաև NFT ստեղծելու և բլոկչեյնում դրանք տեղադրելու՝ մինթինգի գործընթացին: 

Իսկ Սերգեյ Թանթուշյանը ներկայացրել է վերջերս թողարկված Ցերեբրում Ինտելեկտուս արվեստի դասընթացը, որը մշակվել է երիտասարդ արվեստագետների համար: Այս դասընթացի շրջանակում երիտասարդները ձեռք են բերում հմտություններ, թե ինչպես ստեղծել NFT-ներ և առևտրայնացնել դրանք արվեստ-բիզնես կապակցման միջոցով:

Հաջորդիվ խոսնակները մասնակցել են արվեստին, բիզնեսին և դրանց միաձուլման հնարավորություններին նվիրված պանելային քննարկմանը, որին ներկա էին արվեստագետներ, էնտուզիաստներ և սկսնակ ստեղծագործողներ, այդ թվում՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներ։ Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, հնչել են հարցեր արվեստում բիզնես նախագծերի կայացման, թվայնացման, անհրաժեշտ մասնագիտական հմտությունների ձեռքբերման, NFT արտիստների գործունեության դժվարությունների և հաջողությունների վերաբերյալ: 

Հայաստան բլոկչեյն էմբասիում անցկացվող հանդիպումները շարունակական են, որոնց հետևելու համար անհրաժեշտ է այցելել Fastex Meet Up և ftNFT.am պաշտոնական էջեր: 

***

Fastex-ն արագ զարգացող web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտովճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին:

Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
website by Sargssyan