KredEx. ժամանակն է պատրաստվելու` մասնավոր տանը արևային մարտկոցների տեղադրման հայտերի ներկայացմանը

Այս գարնանը KredEx-ը էստոնիայում կբացի փոքր տների վերանորոգման նոր հայտերի փուլ, որով հնարավոր է նաև փոքր տների համար արևային պարկերի կառուցման աջակցություն ստանալ, -գրում է postimees.ee-ն:

Փոքր տների վերակառուցման համար KredEx դրամաշնորհի նպատակն է դրանց համապարփակ վերակառուցումը, էներգաարդյունավետության ապահովումը, ներսի կլիմայի բարելավումը, էներգիայի ծախսերի նվազեցումը և էներգիայի վերականգնվող աղբյուրների ներդրման խրախուսումը: Չնայած KredEx-ը չունի առանձին արևային ծրագիր մեկ ընտանիքի տների համար, բայց փոքր տների համար արևային վահանակներ կարելի է ձեռք բերել որակյալ վերանորոգման դրամաշնորհի միջոցով:

Ըստ վերականգնվող էներգիայի լուծումների Ampere ընկերության զարգացման ղեկավար Միխայիլ Կորբի` արևային մարտկոցները հարմար են մասնավոր տների մեծ մասի համար, անկախ նրանից` դրանք տեղադրված են տանիքում, թե գետնին:
«Արևային պարկի ստեղծման պայմանը, որպես կանոն, կրող տանիքի կառուցվածքի բավարար ամրության և տանիքի համապատասխան նյութի առկայությունն է, այսինքն թիթեղը, քարը կամ ավելի նոր` էտերնիտը։ Բացի այդ, այսօր շուկայում կան բազմաթիվ տարբեր լուծումներ, ինչպիսիք են վահանակները, որոնք կարող են ինտեգրվել տանիքին և վահանակներ, որոնք կարող են կպչել տանիքի առկա նյութին», — արևային մարտկոցների հնարավորություններն է բացատրել Կորբը:

Արևային մարտկոցների աշխատանքը կախված է մի քանի գործոններից, ներառյալ` արևի լույսի ինտենսիվությունը, եղանակը, տանիքի ուղղությունը, թեքությունը և հնարավոր ստվերները: «Չնայած Եղանակը Էստոնիայում երբեմն կարող է ամպամած լինել, բայց արևային մարտկոցները գրեթե միշտ կարող են արտադրել այնքան էներգիա, որ մասնավոր տունը կարող է սպառել ինքնարտադրվող էներգիան տարվա վեցից ութ ամիսների ընթացքում, այլ ոչ թե այն գնել ցանցից», — ասել է Ampere-ի զարգացման մենեջերը: Նա նաև հավելել է, որ պահեստավորումը շատ ավելի մատչելի է դարձնում ձմեռային էներգիայի հաշիվները, քանի որ կառավարման համակարգը կարող է դատել, թե ե՞րբ է ձեռնտու էներգիա գնել ցանցից և երբ այն վաճառել:

«Elektrilevi-ի կայքում հեշտ է ստուգել, թե արդյո՞ք հնարավոր է արևային մարտկոցներից էներգիա վաճառել ցանցին որոշակի տարածքում: Եթե տվյալ տարածքում արտադրական հզորությունը շատ է, և, ըստ Elektrilevi-ի, հնարավոր չէ այն վաճառել ցանցին տվյալ տարածքում, ապա հնարավոր է էներգիա արտադրել սեփական կարիքների համար` միայն անհրաժեշտության դեպքում»,- պարզաբանել է Կորբը:

Ampere-ի զարգացման մենեջերը բացատրել է, որ արևային մարտկոցներով արտադրվող ողջ էլեկտրաէներգիան, որը չի կարող միաժամանակ սպառվել տեղում, սկզբում պահվում է էներգիայի պահեստավորման կայանում, և երբ այն լցվում է, ավելցուկը վաճառվում է ցանցին:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
website by Sargssyan