Տպագրված ճկուն արևային բջիջները նոր արդյունավետության ռեկորդ են գրանցել

Տպագիր արևային բջիջները, որոնք նաև հայտնի են որպես արևային թաղանթներ, շատ առավելություններ ունեն, գրում է overclockers.ru-ն: Նրանք թեթև են, ճկուն և գնալով ավելի էժան են դառնում: Դրանք շատ հեշտ է տպել սովորական արդյունաբերական տպիչի միջոցով:

Սակայն թերությունը դրանց արդյունավետությունն է, այսինքն արագությունը, որով արևի լույսը վերածվում է էլեկտրականության։ Այդ ցուցանիշը տպագրված ճկուն արևային բջիջների համար ցածր է սովորական սիլիկոնային արևային մարտկոցների համեմատ: Այնուամենայնիվ, հետազոտողներն աշխատում են բարելավել դրանց արդյունավետությունը:

Ավստրալիայում այդ տեսակի արևային մարտկոցների արդյունավետության նոր ռեկորդ է սահմանել: Հետազոտողներն իրենց վահանակների համար օգտագործել են պերովսկիտ: Այդ նյութից պատրաստված արևային մարտկոցներն արդեն լաբորատոր պայմաններում արդյունավետության ռեկորդներ են սահմանել։ Բջիջների արդյունավետության ներկայիս ռեկորդը կազմում է մոտ 26,1 %, չնայած դրանց եղել են կոշտ, չճկվող ձևով:

Ավստրալացի հետազոտողները նոր գործընթացի միջոցով նյութը քսել են ժապավենի վրա շատ բարակ շերտերով: Նրանք կարողացել են հասնել 15,5 % արդյունավետության օգտագործելով փոքր բջիջները՝ 50 քառ.սմ-ոց:

Արևային ժապավենները հեշտությամբ կարելի է տպել արդյունաբերական տպիչների վրա: Դա շատ էժան արտադրություն է։ Բացի այդ, կիրառվում է նյութի շատ բարակ շերտ, ինչը նշանակում է, որ նյութերի ծախսերը ևս շատ ցածր են:

Այնուամենայնիվ տպագրված արևային թաղանթները դեռևս ավելի քիչ արդյունավետ են, քան արդեն շուկայում առկա կոշտ վահանակները: Արդյունավետությունը տատանվում է 20 %-ից մինչև 25 %-ի սահմաններում: Այնուամենայնիվ, արևային ժապավենները մի քանի կիրառություն ունեն: Նման թեթև և շարժական մոդուլները կարող են օգտագործվել բնական աղետներից հետո կամ հեռավոր վայրերում էլեկտրաէներգիա արտադրելու համար: Դրանք կարող են նաև օգտագործվել ենթակառուցվածքները ծածկելու համար, ինչպիսիք են ավտոտնակները կամ աղմկապաշտպան պատնեշները: Դրանք նաև իրենց թեթևության պատճառով շատ հարմար են օդատիեզերական կիրառությունների համար:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Արհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններ Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել
website by Sargssyan