«ՍոֆթԿոնստրակտ» ընկերություն է այցելել Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությունը

Ապրիլի 10-ին «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերությունը հյուրընկալել է Հայ-ֆրանսիական
առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էր տարբեր ոլորտներ
ներկայացնող շուրջ 30 ընկերության 60 ներկայացուցիչ։


Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությանը դիմավորել են «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ ռազմավարական գծով տնօրեն Գագիկ Արզումանյանը և «Ֆասթ Բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը։


Պատվիրակությունը շրջայց է կատարել «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության գլխամասային մասնաշենքում, եղել «Fast Bank»-ի, «Fast Media»-ի, «Ucraft»-ի, «AI Hoory»-ի, «CreedRoomz»-ի գրասենյակներում, ծանոթացել
դրանց գործունեությանը։


Հաջորդիվ «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ ռազմավարական գծով տնօրեն Գագիկ Արզումանյանը և Fastex-ի ղեկավար Վախթանգ Աբրահամյանը «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գլխավոր դահլիճում պատվիրակության անդամներին ներկայացրել են առաջատար տեխնոլոգիաների արտադրությամբ և տարածմամբ զբաղվող «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ- ի և դրա հետ փոխկապակցված ընկերությունների գործունեությունը Հայաստանում և արտերկրում, ընթացիկ ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը։ Նշվել է, որ Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված ու ՀՀ-ում գործող բոլոր կազմակերպություններում ներկայում աշխատում է ավելի քան 7000 անձ, իսկ 5 մայրցամաքի 16 երկրում գործող մասնաճյուղերում՝ ավելի քան 2100 անձ։ Անդրադարձ է եղել, մասնավորապես, տեխնոլոգիական, ֆինանսական, Web3, արհեստական բանականության, կրիպտոարժույթների, ինչպես նաև գյուղատնտեսության և անշարժ գույքի ոլորտներում իրականացվող նախագծերին ու պրոդուկտներին։ Մանրամասներ են ներկայացվել Fastex էկոհամակարգի և այդ շրջանակում տարվող թվային փոխակերպման գործընթացի վերաբերյալ։


Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։


Հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում։ Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակության անդամներին տրամադրվել են «ArLeAm» ապրանքանիշի արտադրանքը պարունակող խորհրդանշական նվեր-փաթեթներ։

Մամուլի ծառայություն

«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն

էլ․փոստ՝ [email protected]

Արհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններ Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
website by Sargssyan