Ղազախստանը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ․ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնական այցով կժամանի Երևան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ապրիլի 15-ին պաշտոնական այցով Երևան կժամանի Ղազախստանի նախագահ Կասիմ ժոմարտ Տոկաևը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ Մեկօրյա այցի ընթացքում Տոկաևը կհանդիպի ՀՀ վարչապետի և նախագահի հետ։

ՀՀ այցին ընդառաջ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը՝ նշելով, որ Ղազախստանը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ։

-Հարգելի Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչ, այս տարվա սեպտեմբերին լրանում է Հայաստանի և Ղազախստանի միջև Բարեկամության ու համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Ինչպե՞ս կբնութագրեք հայ-ղազախական հարաբերությունների զարգացման ներկայի դինամիկան։

-Այս տարին հիրավի առանձնահատուկ ու խորհրդանշական է երկկողմ հարաբերությունների համար՝ թե՛ նշանակալից ամսաթվերով, թե՛ իմաստալից բնույթով։

Ղազախստանի և Հայաստանի կողմից 1999 թվականին ընդունված հիմնարար միջպետական փաստաթուղթը՝ Բարեկամության ու համագործակցության մասին պայմանագիրը, հուսալի հիմք դրեց ղազախ-հայկական բազմակողմ հարաբերությունների համար։ Այս տարիների ընթացքում մենք խստորեն պահպանել ենք դրա դրույթները՝ ամեն կերպ ընդլայնելով ու խորացնելով կապերը մեր երկրների ու ժողովուրդների միջև։

Ներկա փուլում Աստանայի և Երևանի միջև հարաբերությունները բնութագրվում են բաց քաղաքական երկխոսությամբ, առևտրատնտեսական ոլորտում համագործակցության դինամիկ աճով, մշակութային և հումանիտար շփումների համակողմանի զարգացմամբ։

Մեր երկրները միջազգային հարթակներում համատեղ աշխատանքի դրական փորձ են կուտակել։ Միջազգային տարբեր կառույցներում առաջադրվելիս՝ մեր նախաձեռնություններն ու թեկնածություններն ստանում են փոխադարձ աջակցություն: Սերտ փոխգործակցություն է հաստատվել այնպիսի բազմակողմ հարթակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ-ն և այլն։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հաջողություն մաղթել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահությանը։

Համակարգված զարգանում է միջխորհրդարանական գործընկերությունը։ Դինամիկ իրականացվում է փոխգործակցությունը միջկառավարական մակարդակով։

Իրավական և պայմանագրային դաշտն աստիճանաբար ընդլայնվում է: Հայաստան իմ առաջիկա այցի ընթացքում կընդունենք մի շարք նոր փաստաթղթեր։

Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերությունների հիմքը առևտրատնտեսական համագործակցությունն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում փոխադարձ առևտուրն աճել է 3,5 անգամ։ 2023 թվականին ապրանքաշրջանառությունն աճել է 23 տոկոսով։ Իհարկե, առևտրի ծավալները չեն համապատասխանում մեր ներուժին, բայց դրա համար կան օբյեկտիվ պատճառներ՝ կապված երկրների միջև բարդ տրանսպորտային լոգիստիկայի հետ։ Այնուամենայնիվ, արտահանման-ներմուծման հնարավորությունները վկայում են փոխադարձ առևտրի զգալի ընդլայնման լուրջ ներուժի առկայության մասին։ Դրա բացահայտ վկայությունն էր վերջերս Երևանում Ղազախստանի և Հայաստանի ձեռներեցների մասնակցությամբ կայացած բիզնես ֆորումը։

Միջպետական փոխգործակցության առանցքային ինստիտուտն Առևտատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովն է: Ի դեպ, դրա ստեղծման օրվանից ևս անցել է 25 տարի։

Մենք վճռական ենք ավելի խորացնելու և ընդլայնելու մեր կապերը։ Մեր մտադրությունների գործնական արտահայտությունն է այս տարի Հայաստանի Արարատի և Արագածոտնի մարզերում Ղազախստանի պատվավոր հյուպատոսների լրացուցիչ գրասենյակներ բացելու որոշումը։

Վստահ եմ, որ կապերի ընդլայնմանը կնպաստեն նաև Աստանայի և Երևանի, ինչպես նաև այլ քաղաքների միջև քույր-քաղաքի կարգավիճակի ստեղծման ծրագրերը։

Գործարար համագործակցությանն ու զբոսաշրջության զարգացմանը նպաստում է 2023 թվականին «Ակտաու-Երևան-Ակտաու» ուղիղ չվերթների բացումը։ Միաժամանակ, ծառայողական այցերի և գործուղումների ավելացման մեր ծրագրերը պահանջում են ուղիղ չվերթների հաստատում երկու մայրաքաղաքների միջև։

Գործնական բնույթ ունի նաև մշակութային և հումանիտար ոլորտը, որն ընդգրկում է արվեստը, սպորտը, զբոսաշրջությունը, կրթությունը, առողջապահությունը և շատ ավելին։

Ընդհանուր առմամբ, բարեկամության, վստահության և փոխըմբռնման վրա խարսխված ղազախ-հայկական հարաբերությունների մակարդակը համընկնում է երկու ժողովուրդների շահերին։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք նոր լիցք հաղորդել Ղազախստանի և Հայաստանի միջև բազմաբնույթ կապերի ողջ շրջանակին։

-Ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, հայ-ղազախական համագործակցության ապագան: Փոխգործակցության գերակա ո՞ր ոլորտները կառանձնացնեք և ինչպե՞ս կգնահատեք, մասնավորապես, տնտեսական հարաբերությունները։

-Ինչպես արդեն նշել եմ, առկա է տարբեր ոլորտներում փոխգործակցության հետագա խորացման մեծ ներուժ:

Ուրախալի են Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական հաջողությունները։ Ձեր երկիրն ակնառու արդյունքներ է արձանագրում տնտեսության բոլոր առանցքային ոլորտներում՝ ապահովելով զարգացման բարձր տեմպեր ԵԱՏՄ երկրների մեջ։ Դրա հաստատումն է Հայաստանի նախորդ տարվա ՀՆԱ-ի աճը՝ 8,7 տոկոս՝ գնաճի նվազագույն մակարդակով (սպառողական գների աճը կազմել է ընդամենը 2%)։

Այս առումով մենք չափազանց կարևորում ենք տնտեսական կապերի հետագա համակողմանի զարգացումը։

Այսօր մեր երկիրը պատրաստ է ավելացնել 70 անուն ապրանքի արտահանումը՝ թե՛ հումք, թե՛ պատրաստի արտադրանք՝ 350 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։

Դրանք մետալուրգիական, նավթաքիմիական, սննդի արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսական արդյունաբերության արտադրանքներ են։

Հաշվի առնելով, որ մինչև 2011 թվականը ցորենը դեպի Հայաստան ղազախական արտահանման առաջատար ապրանքներից էր՝ կարևոր եմ համարում ցորենի և այլ պարենային ապրանքների մատակարարումների վերականգնումը Հայաստանի խոշոր առևտրային ցանցերին։ Կարծում եմ, որ մեր հայ գործընկերները նույնպես ունեն նմանատիպ առաջարկներ։

Հեռանկարային է նաև արդյունաբերական համագործակցությունը։ Մեզ համար կարևոր է ստեղծել մեր երկրները կապող համատեղ նախագծեր։

Մեր ներդրումային համագործակցությունը ինտենսիվ զարգացման և խթանման կարիք ունի։ Այսօր Ղազախստանում բարենպաստ ներդրումային միջավայր է ստեղծվել։ Առկա են բոլոր անհրաժեշտ գործիքները օտարերկրյա ներդրումներին աջակցելու համար։

Մեծ հնարավորություններ ենք նկատում նաև թվայնացման ոլորտում։ Ղազախստանը նպատակաուղղված քաղաքականություն է վարում՝ վերափոխվելու ու դառնալու եվրասիական տարածքի ամենամեծ թվային հանգույցներից մեկը։ Միայն վերջին 3 տարվա ընթացքում մեր ՏՏ ծառայությունների արտահանումն աճել է 3 անգամ՝ հասնելով 500 մլն դոլարի։ 2026 թվականին այն պետք է հասնի առնվազն 1 միլիարդ դոլարի։

Տնտեսական համագործակցության խորացման կարևոր գործոն է մեր երկրների միջև ծախսարդյունավետ և արագընթաց ցամաքային լոգիստիկայի ձևավորումը։ Օդային հաղորդակցության ընդլայնումը բիզնեսի և քաղաքացիների համար կապահովի շարժունակություն և նոր հնարավորություններ կբացի զբոսաշրջության ոլորտում։

Իմ նշած բոլոր ոլորտները պետք է դառնան տնտեսական փոխգործակցության անբաժանելի բաղադրիչներ։ Ունենալով բարձր մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ դրանք կնպաստեն հարակից այլ ճյուղերի զարգացմանը։

Ուղիղ պատասխանելով Ձեր հարցին՝ ես մեր հարաբերությունների ապագան տեսնում եմ ընդունված երկկողմ պարտավորությունների խստիվ պահպանմամբ և իրավապայմանագրային դաշտի ընդլայնմամբ, մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերի և համագործակցության ամրապնդմամբ, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում շփումների խորացմամբ։

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում։

Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
website by Sargssyan