Բլինկենը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայից

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Եգիպտոսի և Հորդանանի ԱԳ նախարարների հետ զրույցում ընդգծել է Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո Մերձավոր Արևելքում հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտությունը։

«Պետքարտուղար Բլինկենը և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարն ընդգծել են էսկալացիայի կանխարգելման և դիվանագիտական ջանքերի համակարգման կարևորությունը», - ասված է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ:

Նույնը Բլինկենը քննարկել է նաև Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ։

Հիշեցնենք, որ Իրանը շաբաթ գիշերն իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները 3 օր առաջ զգուշացրել են հարևան պետություններին Իսրայելի վրա առաջիկա հարձակման մասին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում ասել է, որ Իրանի հարձակnւմն անհաջող էր և որ դա Իսրայելի համար հաղթանակ էր:

Մինչդեռ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի:

«Հետևելով մեր երկրի զինված ուժերի պատմական, հզոր և հաղթական գործողությանը՝ ապրիլի 13-ի ռազմական հարձակմանը, որը ծրագրվել և իրականացվել է ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության նպատակների և շահերի դեմ սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, երկրի բոլոր պաշտպանական և քաղաքական հատվածների հետ համագործակցությամբ և համակարգմամբ, երեկ երեկոյան նոր էջ է բացել Իրանի հեղինակության պատմության մեջ և դաս տվել սիոնիստ թշնամուն», - ասել է Իրանի նախագահը:

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, մեկնաբանելով Իրանի գիշերային հարձակումն Իսրայելի վրա, հայտարարել է, որ իրենք այս գործողությունը դիտարկում են որպես արդյունք և իրենց տեսանկյունից այն ավարտվել է, այն շարունակելու մտադրություն չկա:

«Բայց եթե սիոնիստական ռեժիմը որևէ քայլ ձեռնարկի նաև մեր դեմ, մեր հողի վրա կամ Սիրիայում կամ այլ երկրում մեզ պատկանող օբյեկտներում, մեր հաջորդ գործողությունն ավելի մեծ կլինի», - նախազգուշացրել է Բաղերին:

Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
website by Sargssyan