Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Հայաստանի, Կոտ դ'Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի ներկայացուցիչների հետ բանակցություններ է վարում մի համաձայնագրի շուրջ, որի շրջանակում նախատեսվում է ապօրինի ներգաղթյալների ժամանակավոր տեղափոխում այդ երկրներ:

Այս մասին Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի արտահոսած փաստաթղթերից տեղեկացել է բրիտանական The Times պարբերականը՝ մանրամասնելով, որ Մեծ Բրիտանիան արդեն 18 ամիս փնտրում է երկրներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել ապօրինի ներգաղթյալներին։

Ըստ փաստաթղթի՝ ապօրինի ներգաղթյալները պետք է այդ երկրներում տեղակայվեն, քանի դեռ բրիտանական իշխանությունները կքննարկեն ապաստանի տրամադրման վերաբերյալ նրանց հայցերը:

Լոնդոնն ակնկալում է այս չորս երկրի հետ կնքել Մեծ Բրիտանիայի և Ռուանդայի միջև նախկինում ձեռք բերված համաձայնագրի համարժեքը։ 

Նշվում է նաև, որ Հայաստանն ակնկալում է այս գործարքից ստանալ առնվազն 290 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Հաղորդվում է նաև, որ քննարկվել է համագործակցություն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Էկվադորը, Պարագվայը, Պերուն, Բրազիլիան և Կոլումբիան, սակայն նրանք, ըստ բրիտանական իշխանությունների, ավելի քիչ են հետաքրքրված այս համաձայնագրով, իսկ Մարոկկոն, Թունիսը, Նամիբիան և Գամբիան «ակնհայտորեն հրաժարվել են» մտնել քննարկումների մեջ:

«Պահուստային» երկրների ցուցակը, որոնց Բրիտանիան մտադիր է դիմել, եթե չկարողանա համաձայնության գալ վերը նշված չորս երկրի հետ, ներառում է Կաբո Վերդեն, Սենեգալը, Տանզանիան, Տոգոն, Անգոլան և Սիերա Լեոնեն։

Հաղորդվում է նաև, որ Հայաստանի, Կոտ դ'Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ բանակցություններում առաջընթացը կանգ է առել Ռուանդայի համաձայնագրի հետ կապված շարունակական խնդիրների պատճառով, սակայն կառավարությունը հուսով է, որ բանակցությունները կարող են վերսկսվել, երբ Ռուանդայի ծրագիրը գործարկվի:
Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
website by Sargssyan