Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մենք պետք է լինենք Իսրայելի կողքին՝ առավելագույնս ապահովելու նրա պաշտպանությունը, բայց նաև կոչ ենք անում սահմանափակումներ մտցնել՝ էսկալացիայից խուսափելու համար. այս մասին BFMTV-ին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նրա պնդմամբ՝ Ֆրանսիան ամեն ինչ կանի Մերձավոր Արևելքում իրավիճակի սրացումից խուսափելու համար։

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի խուսափենք բռնկումից, այսինքն՝ էսկալացիայից։ Մենք պետք է լինենք Իսրայելի կողքին՝ առավելագույնս ապահովելու նրա պաշտպանությունը, բայց նաև կոչ ենք անում սահմանափակումներ մտցնել՝ էսկալացիայից խուսափելու համար։ Ուշադրության կենտրոնում պետք է լինի Իրանի մեկուսացումը, տարածաշրջանի երկրներին համոզելը, որ Իրանը վտանգ է ներկայացնում, պատժամիջոցների ավելացումն ու Իրանում միջուկային գործունեության նկատմամբ ճնշման ուժեղացումը», - հավելել է նա։

Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ ֆրանսիական կործանիչներն օգնել են հետ մղել Իրանի կողմից Հորդանանի օդային տարածքի խախտումը հարձակման ժամանակ:

«Արդեն մի քանի տարի է, ինչ մենք Հորդանանում ունենք ահաբեկչության դեմ պայքարի ավիաբազա։ Հորդանանի օդային տարածքը խախտվել է… Մենք օդ բարձրացրինք մեր ինքնաթիռներին և որսացինք այն, ինչ պետք է որսայինք», - նշել է Մակրոնը:

Թրամփը Նաթանյահուի հետ հանդիպմանն իր պարտության դեպքում 3-րդ համաշխարհային պատերազմ է կանխատեսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտnւթյան սրում չի սպասվում. «Fitch» Եղանակը՝ առաջիկա օրերին Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն 8 ժամ ջուր չի լինի Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետ Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ Պետրոսյան Էկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից 300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից Շինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո)
website by Sargssyan