Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան

Իրանը մտադիր է դիտորդ պետության կարգավիճակ ստանալ Եվրասիական տնտեսական միությունում։ Իրանի դեսպան Քազեմ Ջալալին Մոսկվայում ռուս-իրանական համագործակցությանը նվիրված միջազգային ժողովում հայտարարել է, թե առաջին փուլում Թեհրանը ցանկանում է դիտորդ դառնալ, որին կհաջորդեն հետագա փուլերը՝ Ռուսաստանի և մյուս մասնակից երկրների աջակցությամբ։ Դիվանագետն ուշադրություն է հրավիրել Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման տեմպերի վրա, որն իրականացնում է Ռուսաստանի և Իրանի ակտիվ աջակցությամբ։ Նշենք, որ ԵԱՏՄ-ի հետ վերջին պայմանագիրը կնքվել է նախորդ տարվա դեկտեմբերին, Սանկտ Պետերբուրգում, ուր մասնակցելու համար նույնիսկ մեկնել էր Նիկոլ Փաշինյանը։

Ըստ բազմաթիվ փորձագետների՝ նրան հենց Իրանն էր խնդրել մեկնել և չխափանել համաձայնագրի կնքումը, ուստի ԵԱՏՄ-ին մասնակցելու իրանական մտադրությունը լուրջ խոչընդոտ է Հայաստանի գործող իշխանությունների՝ Արևմուտք թեքվելու քաղաքականությանը։ Առնավազն Հայաստանի կարևոր երկու գործընկերները՝ Իրանը և Ռուսաստանը, չեն հանդուրժի նման պահվածք, առավել ևս, որ Թեհրանը հենց Հայաստանն է հնարավոր կամուրջ համարում ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում, այլ ոչ Ադրբեջանը, որի հետ ցանկացած պահի կարող են խնդիրներ առաջանալ, ուստի դեպի Արևմուտք փաշինյանական իշխանության թեքվելու փորձերը հանդիպելու են անմիջականորեն Իրանի և Ռուսաստանի հակազդեցությանը, մինչդեռ Հայաստանը հենց ինքը պետք է շահագրգռված լինի Իրանի այս մտադրությամբ, ավելին՝ փորձի օգտագործել այս հանգամանքը Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցք ստեղծելու համար, ոչ միայն իր տնտեսական, այլև քաղաքական և ռազմական անվտանգության ապահովման նպատակով։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է այս գաղափարն առաջ քաշողներից մեկը՝ նշելով, որ Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը, առավել ևս՝ այդ առանցքը շատ ավելի ամուր և պինդ կարող է լինել, եթե կնքվի ոչ միայն քաղաքական և ռազմաքաղաքական, այլ հենց տնտեսական նպատակներով։ Դա Հայաստանին հնարավորություն կտա առավել զարգանալ և ավելի ամուր ու անվտանգ լինել։

Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
website by Sargssyan