Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան

«Համահայկական ճակատ» շարժումը երկրի տնտեսական վիճակի և հեռանկարների փորձագիտական գնահատում է կատարել։ Արդյունքները համադրվել են կառավարության քաղաքական կուրսի, գործողությունների, ծրագրերի և հայտարարությունների հետ։ Եզրակացությունը տխուր է․ իշխանությունների հռչակած հաջողությունները ոչ թե իրական են, այլ վիրտուալ։ «Վարչապետի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել»,- նշում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Նրա խոսքով, ստիպված ենք լճացում արձանագրել արդյունաբերության և գյուղատնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող գրեթե բոլոր ոլորտներում։ «Լուրջ խնդիրներ են առաջացել առողջապահության և սոցիալական համակարգում, հատկապես գյուղական շրջաններում։ Շինարարության ոլորտում ձեռնարկած պոպուլիստական միջոցները շուտով կհանգեցնեն հիփոթեքային ճգնաժամի և բնակչության կենսամակարդակի կտրուկ անկման։ Բազմաթիվ հարցեր են ծագում ազգային ռազմարդյունաբերական համալիրի և Հայաստանի զինված ուժերի վիճակի վերաբերյալ»,- արձանագրում է Արշակ Կարապետյանն ու հավելում, որ պետության անհապաղ միջամտություն են պահանջում պետբյուջե կազմող ոլորտները՝ հանքարդյունաբերությունը, քիմիական և սննդի արդյունաբերությունը, և, իհարկե, գյուղատնտեսությունն ու էներգետիկան: «Դրանք վերականգնելու համար անհրաժեշտ է վերականգնել լուծարված մի շարք նախարարությունների, այդ թվում՝ գյուղատնտեսության նախարարության գործունեությունը, ձևավորել պետական նպատակային ներդրումների փաթեթ խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների համար՝ հետագայում դրանք ԲԲԸ դարձնելու հեռանկարով»։

Արշակ Կարապետյանի խոսքով՝ պետք է մեղմացնել հարկային քաղաքականությունը։ «Այժմ գործող հարկային օրենքները հանգեցրել են ազգային արտարժույթի ամրապնդմանը և դոլարի դեվալվացիայի, ինչը պայմանավորված է երկրում դոլարի առաջարկի աճով՝ շնորհիվ միգրանտների և վերարտահանումների։ Արդյունքում՝ փոխարժեքն իբր կայուն է, գնաճ չկա, բայց իրականում գներն աճում են արագ տեմպերով»։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը փաստում է՝ չնայած հաղթական հայտարարություններին և տնտեսական շինծու հաջողություններին, պետական արտաքին պարտքը շարունակաբար աճում է՝ գերազանցելով ՀՀ պետբյուջեի կեսը։ Այսինքն՝ յուրաքանչյուրը, սկսած նորածիններից, մինչև տարեցներ, արդեն առնվազն 7 հազար դոլարի չափ պարտք ունի։

Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
website by Sargssyan