Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում

Ոստիկանության օրը իշխանությունները որոշել են գերազանցել բոլորին՝ Հայաստանը դեպի բռնապետություն քարշ տալու իրենց ձգտումներում։ Նախօրեին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել ձերբակալված ժամանակ։

Ազգային ժողովի երկու պատգամավորներ և Սամվել Վարդանյանի փաստաբանները հայտնել են, որ Վարդանյանին ոստիկանները տեղափոխելիս են եղել ՁՊՎ և ճանապարհին կանգնեցրել են մեքենան, ասել, թե ինչ-որ տեղ են գնում անձնական կարիքները հոգալու, ու երիտասարդին մենակ են թողել։ Այդ ժամանակ դիմակավորված 3-4 անձինք հարձակվել, դաժանաբար ծեծել, թքել, խոշտանգել և հայհոյել են ձերբակալվածին։

Միայն այդ խոշտանգումներից հետո ոստիկանները բարեհաճել են վերադառնալ ու չքմեղանալ՝ իբր ոչինչ տեղի չի ունեցել։ Ավելին, սպառնացել են Սամվել Վարդանյանին, որ դեպքի մասին որևէ մեկի չհայտնի, հակառակ դեպքում ավելի վատ հետևանքներ կլինեն։ Երիտասարդը, սակայն, հայտնել է թե՜ փաստաբաններին, թե՜ պատգամավորներին։ Փաստորեն, հերթական անգամ ապացուցվում է այն պարզ ճշմարտությունը, որ Փաշինյանը գնում է դեպի էժան բռնապետություն։

Չկարողանալով դրսում ինքնառեալիզացվել և Հայաստանի անվտանգությունը հանձնելով Թուրքիային ու Ադրբեջանին, ներսում իշխանությունը պահելու միայն մեկ տարբերակ ունի՝ ամեն գնով վերածվել դիկտատուրայի, ինչին էլ ձգտում է, իսկ ձերբակալված անձին այսպիսի սցենարով դաժանաբար ծեծելը Հայաստանի ողջ պատմության ընթացքում առաջին անգամն է։

Ի դեպ, նախօրեին, ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել էր, թե «Ֆրիդոմ հաուս» իրավապաշտպան կազմակերպությունը չէ, որ պետք է գնահատի՝ Հայաստանը ժողովրդավար է, թե՝ ոչ։

«Հայաստանն ամենօրյա ռեժիմով աշխատում է իր ժողովրդավարությունն ամրացնելու վրա»,- ասել է ՔՊ-ական պատգամավորը։ Թե ինչպե՞ս է ամենօրյա ռեժիմով ամրապնդում իր ժողովրդավարությունը, պարզ տեսնում ենք ընդամենը մեկ դրվագով։

Նոնա Վերանյան

Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ Զաքարյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում
website by Sargssyan