Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև անվտանգության ոլորտում համագործակցության ապագա համաձայնագիրը չպետք է ավելի վատ լինի, քան Ամերիկայի և Իսրայելի միջև գործող հուշագիրը, որի շրջանակում Իսրայելն արդյունավետ օգնություն է ստանում Իրանի կողմից սպառնալիքի դեպքում: Այս մասին Telegram-ում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը՝ Միացյալ Նահանգների հետ անվտանգության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքային հանդիպման արդյունքներով։

Այս հանդիպմանը մասնակցել են պատվիրակության անդամները, որոնք մասնակցում են Ուկրաինայի և այլ պետությունների միջև Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ և բազմակողմ միջազգային համաձայնագրերի մշակման և պատրաստման բանակցություններին, հայտնում է unian.net-ը։

«Այս համաձայնագիրը պետք է օրինակ լինի, հաշվի առնի Միացյալ Նահանգների իրական հնարավորությունները և Ուկրաինայի կողմից արդեն իսկ ստորագրված անվտանգության համաձայնագրերի լավագույն տարրերը»,- ընդգծել է Երմակը։

Մասնավորապես, հանդիպմանը քննարկվել են ապագա փաստաթղթի հիմնական տարրերը, արդեն կնքված ինը երկկողմանի անվտանգության համաձայնագրերի ուժեղ կողմերը և գործողությունների ալգորիթմը ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ուկրաինային ռազմական օգնության մասին որոշում ընդունելուց անմիջապես հետո։

Ինչպես նշել է Երմակը, իրենք ամերիկացի գործընկերների հետ անվտանգության համաձայնագրի շուրջ բանակցությունների երկու փուլ են անցկացրել։

Նա հավելել է, որ համաձայնեցվել են գործողությունները նախապատրաստվելու հաջորդ փուլին, ինչը թույլ կտա առաջընթաց գրանցել փաստաթղթի նախագծի տեքստում։

«Ուկրաինայի հետ ԱՄՆ-ի համաձայնագիրը չպետք է ավելի վատ աշխատի, քան Իսրայելի հետ ամերիկյան հուշագիրը, որը հաստատել է դաշնակիցների համատեղ գործողությունների արդյունավետությունն Իսրայելի վրա Իրանի զանգվածային հարձակումը հետ մղելու ժամանակ»,- ընդգծել է Երմակը։

Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ Զաքարյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան
website by Sargssyan