Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան

Երևանն ու Բաքուն սահմանազատման հանձնաժողովների նիստում նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով ոչինչ։

Հայաստանին չեն տրվելու Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն կմնա հայկական վերահսկողության տակ։ Նիկոլ Փաշինյանն ընդամենը օրեր առաջ Տավուշում այլ բան էր ասում, այսօր՝ այլ բան։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար գեներալ֊մոյոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ, ստեղծված իրավիճակը վարչապետի սխալների հետևանքն է։ «Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար, որովհետև փոքրիկ երկիր է»,- ասել է Կարապետյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը գնում է գյուղ, գյուղացիներին հավաքում ու սկսում է հիմնավորել ու համաձայնություն ստանալ, որ 4 գյուղ պետք է տալ Ադրբեջանին, որովհետև այդ գյուղերը ադրբեջանական են:

«Առաջինը՝ եթե դու դիվանագետ ես, դու գնում ես բանակցության, կապ չունի, թե այդ գյուղերը ումն են, իսկ եթե դու բանակցում ես, ինքներդ եք ասում, որ 31 գյուղերի տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Դե լավ, թող երկու գյուղի տարածքներից էլ իրենք դուրս գան, դա է դիվանագիտությունը: Հետո, դիվանագիտական ամենամեծ սխալը. ինչի՞ են սկսել Տավուշից, ինչի՞ համար, երբ որ իրենք Սև լճի ուղղությամբ մտել են, Ջերմուկի ուղղությամբ մտել են, Վարդենիսի ուղղությամբ մտել են մեր տարածք, եկեք այդտեղից սկսենք, ինչի՞ եք գնացել այնտեղից սկսում»,- նշում է գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Փաշինյանն այսօր նաև հաստատել է՝ Ադրբեջանի հետ սահմանազատումից ու սահմանագծումից հետո ռուս սահմանապահները դուրս կգան Տավուշի մարզից։ Ըստ Կարապետյանի, դա հետևանք է, որ միջնորդին, որը ռուսական կողմն էր , հանել են բանակցություններից: «Դա էլ է դիվանագիտական նոնսենս, ասում է՝ ինձ հետ պետք է հավասար խոսես, ինքը քեզ հաղթել է, ասում է չտաս՝ կխփեմ, կարճ՝ ասում է չկա երրորդը, որ ասի՝ քեզ խելոք պահի: Ու երրորդ կողմը կարող էր լինել միայն ռուսական կողմը»,- նշել է Արշակ Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Մոսկվայում կայացավ Հայ–ռուսական 2–րդ հասարակական ֆորումը Առկա է մերկասառույց․ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ «Բարսելոնա»-ն խոշոր հաշվով հաղթել է «Մալյորկա»-ին. Յամալի վերադարձը հաղթական էր կատալոնացիների համար ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ Արմավիրում 46-ամյա տղամարդը գողացել էր մոտ 500.000 դրամի ոսկյա զարդեր․ մանրամասներ Բժիշկը զգուշացրել է ջրծաղիկի մաhացու վտանգի մասին Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում բացված ցուցադրությունում ներկայացված է նաև Երվանդ Քոչարի երկու աշխատանք Հոսպիտալացված 19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցների մեկում իրեն բռնաբարել ու ծեծի են ենթարկել 24 ժամ ջուր չի լինելու Ի՞նչ է որոնում Պապիկյանն ԱՄՆ-ում Աղազարյանին հանեցին կուսակցությունից Փաշինյանն ադրբեջանական նարատիվներ տարածելու ռեկորդներ է սահմանում Ճապոնիան հայտարարել է 20 ատոմային ռեակտորին համարժեք արևային էներգետիկայի մասին Տղաս առավոտ 11 անց կես դուրս է եկել տանից, լուր չունենք Փաշինյանի թիմում հրաժարականների պատճառների շարքում կան նաև արտաքին գործոններ․ «Հայաքվե» Անընդունելի է բոլոր բուհերը տանել Ակադեմիական քաղաք․ Ցոլակ Ակոպյան Փաշինյանն իրավունք չունի պատգամավորին հորդորել՝ վայր դնելու մանդատը․ Ավետիք Չալաբյան Ստի ու դատարկության վրա հիմնված թեզերով շարունակում է ջախջախել մի ողջ ժողովրդի․ Մենուա Սողոմոնյան «Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է». Հայկ Կոստանյան Ռուբլին արժևորվել է․ փոխարժեքն՝ այսօր
website by Sargssyan