Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
France 24-ը փաստերով հերքել է կեղծ լուրը, թե իբր Ֆրանսիան միջուկային թափոններ է տեղափոխել ՀայաստանՎաղը երեկոյան ժամերից Սև ծովը մեզ կզովացնի․ Գագիկ ՍուրենյանՄեկնարկում է առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի ձեռքբերման քվեարկությունըԱրցախցիներից 200-250 հազար դրամ են պահանջում՝ ծննդյան վկայականը վերականգնելու համար. ահազանգՆոր խստացումներ Ռուսաստան մուտք գործելուց առաջ միգրանտների համարԳետազատ բնակավայրում ինչպես է մոլորվել 4-ամյա երեխան. դեպքի մասին մանրամասներ է հայտնել ՆԳՆ խոսնակըՄինչև բնակության հարց չլուծվի, աջակցությունը պետք է լինի, երկու ամսով ավելացրին, նորից պետք է գանք այստեղ կանգնե՞նք, սա խեղկատակություն չէ՞. Գեղամ ՍտեփանյանԿեղծ տեղեկանքների հիման վրա ազատվել են վարժական հավաքներից. քրվարույթն ուղարկվել է դատարանՄալթայի պատճառով ԵՄ-ն չի կարողանում համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ․ PoliticoՈ՞ւմ է իր հետ Ռոմանոս Պետրոսյանը տանելու ՀԷՑ.MediaHubԳլենդելում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու ու ընդդեմ ապօրինի բռնաճնշումներիԱվելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը (տեսանյութ)ftNFT ֆիջիթալ սփեյսում մեկնարկել է Summertime ցուցահանդեսըԵրևանում ջրախողովակներ տեղափոխող «Ford»-ի վրայից մի կապոց Խանջյան փողոցի թունելում մասամբ ընկել էԷրդողանի գիրքը նվեր էր, Փաշինյանը պետք է հրաժարվե՞ր. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալՉդառնաք ՀՀ-ում հակաժողովրդավարական գործընթացի հովանավորներ․ Մարուքյանը՝ ԵԽ նախագահինԷմոցիոնալ խոսքերի, կիսաճշմարտություններ ասելու, կենացներ խմելու ժամանակներն անցել են․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը փորձում է մեզ զինաթափել, ինչպես Մեծ եղեռնի ժամանակ էին անում. Արմեն ՄանվելյանՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգինԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացը ժամանել է Կիև
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չէ, որ մտադրված ու համառորեն կեղծ օրակարգեր է նետում հանրային տիրույթում

Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չէ, որ մտադրված ու համառորեն կեղծ օրակարգեր է նետում հանրային տիրույթում։ Դրանցից մեկը «իրական» և «պատմական» Հայաստանի «հակասության» ու «անհամատեղելիության» թեզն է։ Այդ համատեքստում Փաշինյանը հանդես է գալիս որպես «իրական» Հայաստանի ջատագով։ Դա մի քանի նպատակ հետապնդող գործողություն է։

Նախ, Փաշինյանը Էրդողանի ու Ալիևի հրահանգավորմամբ կոչված է հարցականի տակ դնելու, հարցեր առաջացնելու հայոց պատմության, մեր՝ տարածաշրջանում ունեցած դարավոր ներկայության, Հայոց Ցեղասպանության, Արցախի՝ հայկականության և մեր ինքնության այլ հիմնասյուների հանդեպ։ Կարճ ասած՝ Ադրբեջանում լավ են հասկացել, որ մեզ իրապես հաղթելու համար պետք է ազդել մեր ուղեղների վրա, փոխել մեր մտածելակերպն այնպես, որ մենք հավատանք իրենց խոսույթներին՝ դրանով իսկ տուրք տալով և օգնելով հասնել իրենց նպատակներին։ Կտրել մեզ արմատից կամ առնվազն քանդել այդ արմատը՝ մեզ վերջնական ձախողման տանելու համար։ Սա նպատակներից մեկն է։

Միևնույն ժամանակ, Փաշինյանն այս արհեստական ու վտանգավոր օրակարգով դրդում է իր ընդդիմադիրներին հանդես գալ ազգայնական կամ անգամ ազգայնամոլական դիրքերից, հնչեցնել հայտարարություններ, որոնք անընկալելի կլինեն հատկապես արտաքին աշխարհի համար։ Պատահական չէ, որ թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը ընդդիմադիրներին կոչում են «ռևանշիստներ»։ Սա հստակ քարոզչական ծուղակ է, որի մեջ բազմաթիվ գործիչներ ընկնում են՝ սկսելով արձագանքել Փաշինյանին։ Մինչդեռ պատմական Հայաստանի մասին խոսույթով միակ ղեկավարը, որը հանդես է եկել հրապարակային հենց ինքը Փաշինյանն է եղել, բայց «հին» Փաշինյանը՝ 2018-2020 թվերի Փաշինյանը։ Նրանից բացի, Հայաստանի այլ ղեկավար նման խոսույթով երբեք չի խոսել՝ ակնհայտ պատճառներով։

Գործում է նույն տրամաբանությունը, երբ Նիկոլ Փաշինյանի կեղծ «խաղաղությանը» հակադրվողները համարվում են պատերազմի աջակիցներ։ Իր առաջարկած «խաղաղությունը» դա ագրեսիան ընդունելու, դրա հետ հաշտվելու, դրա հիման վրա կենսական իրավունքներ ու անվտանգություն զիջելու, ինչպես նաև էթնիկ հենքի վրա ատելությունն ու դրա քարոզը, էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը արդարացնելու կոնցեպտ է։ Այսինքն՝ անում են այն ամենը, ինչը հակասում է խաղաղության էությանն առհասարակ։ Դա նույնն է, որ բռնությունն ու բռնարարին արդարացնողը իրեն ներկայացնի որպես բռնության դեմ պայքարի առաջամարտիկ։

Հիմա գանք «իրական» Հայաստանի մասին կեղծ թեզին։ Փաշինյանն այն մարդն է, որը առաջին անգամ վտանգել է ՀՀ գոյությունը, նա առաջինն է, ում քաղաքականության արդյունքում ունեցել ենք տարածքային կորուստներ նրա իսկ հռչակած 29,800 քառակուսի կիլոմետրից, նրա քայլերի արդյունքում վտանգի տակ կարող են հայտնվել մեր միջպետական ճանապարհները, մենք չենք կարող մեր իսկ տարածքում գտնվող Երասխում գործարան կառուցել, ուստի Փաշինյանին պետք է ասել՝ ու՞ր է այդ «իրական» Հայաստանը, ինչու՞ ես կադաստրի թղթեր փնտրում Ալիևի դարակներում, ինչու՞ ես վտանգում մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը քո քայլերով։ Նրա հետ պետք է խոսել իր իսկ կեղծ «փաստարկներով», այլ ոչ թե պատմական Հայաստանի խոսույթով։

Ի վերջո, պետք է տալ մի պարզ հարց՝ այդ ինչպիսի՞ «իրական» Հայաստան ու «խաղաղություն» ես կառուցում, որ Ալիևը մեր երկիրը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», ինչպե՞ս է, որ մեր ռազմագերիներն ու ապօրինաբար պատանդ պահվող անձիք մինչև հիմա Բաքվի բանտում են, ինչպիսի՞ խաղաղություն է դա, որ Ալիևն ամեն ելույթում հայերին կոչում է թշնամի, էլ չեմ ասում տասնյակ զորավարժությունների ու զենքի գնումների մասին։ Հենց այս թեզերով պետք է հակադարձել Փաշինյանի վտանգավոր խոսույթներին ու թույլ չտալ թելադրել օրակարգ, որը բխում է բացառապես Ադրբեջանի շահերից։