Մալթայի պատճառով ԵՄ-ն չի կարողանում համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ․ Politico
Կիրակի օրը կայացած ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստի ժամանակ Մալթայի ներկայացուցիչները դժգոհություն են հայտնել ռուսական նավթի արտահանման գների շեմ սահմանելու Եվրահանձնաժողովի առաջարկի վերաբերյալ, որը վերջին երեք ամսվա միջին ցուցանիշով հաշվարկված շուկայական արժեքից ցածր է 15%-ով։ Այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի։
Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԵՄ-ն քննարկում է մեկ բարելի համար 47 դոլար գինը՝ հիմնվելով վերջին 22 շաբաթվա ընթացքում ռուսական հումքի միջին արժեքի վրա (հանած 15%): Գործակալության աղբյուրը պնդել է, որ մակարդակը կվերանայվի յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Սլովակիան, իբր, համաձայնել է Ռուսաստանից նավթի գնի առաջարկվող իջեցմանը, բայց փորձում է ԵՄ-ից երաշխիքներ ստանալ ռուսական գազի ապագա գնումների վերաբերյալ, գրում է Reuters-ը:
Եվրահանձնաժողովը մայիսին խոստացել է ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթում ներառել ռուսական նավթի գնի շեմի իջեցումը 60 դոլարից մինչև 45 դոլար՝ մեկ բարելի դիմաց, սակայն Սլովակիան և Հունգարիան դեմ են արտահայտվել, իսկ Էստոնիան հայտարարել է, որ կկասեցնի փաթեթը, եթե շեմը չիջեցվի։ Միացյալ Նահանգները դեռևս չի պատասխանել, թե արդյոք պատրաստ է աջակցել այս միջոցառմանը «Յոթի խմբի» (G7) շրջանակներում:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»