Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»
7 օր է՝ վահանակն այս վիճակում ընկած է Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում․ քաղաքացիՄեկնարկել է Մ-1 միջպետական ճանապարհից դեպի Գյումրու օդանավակայան տանող ճանապարհի նորոգման աշխատանքըՍտրադիվարիուսի ջութակները` ԿապանումԿապան ֆեստը՝ պատանի երաժիշտների մոտիվացիաՆիկոլն Ալիևի հարճն ու կամակատարն է. Դավիթ Սարգսյան Բայց աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. Վարդան ՈսկանյանՈղբերգական ավտովթար է տեղի ունեցել Մասիսում․ զոհ ու վիրավորներ կանԵվրամիությունը 72 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքեր է պատրաստել ընդդեմ Միացյալ ՆահանգներիԱրդյո՞ք բանջարեղենն ավելի լավ է աճում արևային վահանակների տակ. գիտնականների զարմանալի հայտնագործությունըՓաշինյանը փորձում է նեղը գցել արցախցիներինԸստ իս՝ ԱՄՆ-ն ասաց այն, ինչի շուրջ համաձայնության են գալիս Հայաստանն ու Ադրբեջանը. ԶատուլինԱրևմուտքից հավաստիացումներ են պահանջել՝ Սամվել Կարապետյանի դեմ արշավը շարունակելուԲրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջումԱՄՆ-ը բացահայտում է իր իրական նպատակներըՇուրջ 38 ժամ ջուր չի լինի՝ հուլիսի 17-ին և 18-ին․ հասցեներՄեր նպատակը շարունակում է մնալ պետությունը կազմաքանդող խմբակին օր առաջ հեռացնելը․ Գառնիկ ԴանիելյանՀուլիսի 16-ին, 17-ին, 18-ին և 21-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինիՆոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով ԶՊՄԿ-ն ակտիվորեն համագործակցում է գիտակրթական հաստատությունների հետԳազագողության «բանդիտներին» այս անգամ կասեցրեց գլխավոր դատախազը. «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Ռուսաստանը կարող է տնտեսական պատժամիջոցներ ներդնել

Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին վերջին ամիսներին պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ Ռուսաստանը կարող է տնտեսական պատժամիջոցներ ներդնել Հայաստանի դեմ, այդ թվում՝ փակել Վերին Լարսի անցակետը, կամ բարձրացնել Հայաստան մատակարարվող գազի սակագինը։

Ռուսաստանից էլ տարբեր շրջանակներ յուղ են լցնում այդ խոսակցությունների վրա՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականությունն, ի վերջո, հանգեցնելու է պատժամիջոցների։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, մինչ օրս պատժամիջոցներ չեն ներդրվել ԵԱՏՄ իրավակարգավորումների շնորհիվ:

Հայաստանն օգտվում է վերարտահանման ընձեռած հնարավորություններից՝ Ռուսաստան սպեցիֆիկ ապրանքներ առաքելու, Ռուսաստանից ոսկին և արտահանվող այլ ապրանքներ իր տարածքով Մերձավոր Արևելք առաքելու հնարավորությունից։

Ըստ էության, ԵԱՏՄ-ն ու հատկապես Ռուսաստանը Երևանի խիստ կարիքն ունեն, և դա է պատճառը, որ տնտեսական լուրջ միջոցներ չեն ձեռնարկում։ ԵԱՏՄ-ում մեր աղբյուրների փոխանցմամբ, դեռ վաղուց փաթեթ է շրջանառվում, որտեղ ամրագրված են հնարավոր բոլոր պատժամիջոցները, բայց չեն օգտագործում, հասկանալով, որ դա կվնասի իրենց։

Արևմուտքն էլ, ՀՀ իշխանություններին աջակցության իր ծրագրերում, առանձնապես շահագրգռված չէ փակելու վերարտահանման ուղին, թեպետ արևմտյան ԶԼՄ-ներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ Հայաստանը պատժամիջոցները շրջանցելով առաքումներ է իրականացնում ՌԴ։

ՀՀ տնտեսությունը հնարավոր պատժամիջոցների դեպքում կոլապսի կարող է ենթարկվել, հատկապես գազի գնի ավելացման դեպքում։ Ուշագրավ է, որ այս պայմաններում ակտիվացել են իրանական վերլուծական կենտրոնները, որոնց կարծիքով հնարավոր է գազ առաքել Հայաստան, ապահովել առնվազն ՀՀ կարիքների կեսը։

Մարիամ Սահակյան