Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ Մայր Աթոռի վրա գրոհը սահմռկեցուցիչ էր. Արմեն Մանվելյան Վարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ» Ինչո՞ւ են համաշխարհային հեղինակություն ունեցող տասնյակ բացառիկ երաժիշտներ այցելում Կապան. «Փաստ»
Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք ՉալաբյանԱնահիտ Մանասյանը և ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներԵԽ պատգամավորն աջակցություն է հայտնում Հայաստանի ջանքերին խաղաղության հասնելու ուղղությամբ«Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալԹբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունըՃապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին էԴատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմովԿառավարությունը երկիրը տանում է քաոսի՝ hարվածի տակ դնելով երկրի կենսունակությունը․ Տիգրան ԱբրահամյանՊարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկը. ֆոտոշարքՓաշինյանի առավոտյան գրառումները դարձել են բացահայտ ու ցինիկ պատվեր պետական ինստիտուտների, իրավապահների համար․ ՍուրենյանցՍամվել Կարապետյանը վարչապետի մամուլի քարտուղարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի դեմ հայց է ներկայացրել․ Hetq.amԱրվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԳողոնը հայտնաբերվել է նկուղում. նոր մանրամասներ Իրանի հակահայկական երկրորդ քայլը ԱՄՆ-ը պահպանում է կապերը Իրանի հետ և հույս ունի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնել. Սպիտակ տունՌուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արելՓաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը
Հասարակություն

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը

Ս․թ․ հուլիսի 14-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ցուցադրվել է «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմը: Ֆիլմի առաջին փակ ցուցադրությունը տեղի էր ունեցել հեղինակավոր բիենալեի բացառիկ իրադարձությունից ուղիղ 100 տարի անց՝ հունիսի 17- ին, Վենետիկի Ռամո դե լա Տանա 2124ա հասցեում գտնվող AKNEYE ֆիջիթալ տարածքում:

Հայաստանում կազմակերպված միջոցառմանը ներկա էին Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, Ֆասթ Մեդիայի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը, Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը, Մարտիրոս Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ի հիմնադիր- նախագահ Էռնա Ռևազովան, հայտնի արվեստագետներ և մշակույթի գործիչներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն իր ելույթում նշել է. «Այս տարի առաջին անգամ մասնավոր-պետական համագործակցության արդյունքում AKNEYE նախագծի շնորհիվ ունեցանք երկրորդ տաղավարը Հայաստանից: Ֆասթեքսն օգնեց մեզ իրագործել մեր պաշտոնական տաղավարը, ինչը շատ կարևոր է պետության և հասարակության համար, քանի որ, ինչպես գիտեք, Վենետիկի բիենալեն ամենակարևորն է ժամանակակից արվեստների ոլորտում»:

Համատեղ ջանքերով իրականացված այս հիանալի նախագծին անդրադարձավ նաև Ավետիք Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը. «100 տարին անցավ մի վայրկյանի պես. գուցե ընդհանուր ժամանակի և տարածության մեջ, բայց երբ մտովի պատկերացնում ես, թե այդ 100 տարվա մեջ ինչեր եղան և՛ Հայաստանում, և՛ աշխարհում, շատ լավ է, որ Հայաստանի Հանրապետությունն այսքան տարի անց կարողացավ ուժեր գտնել, և արվեստի մեկենասներն ու նախարարությունը կազմակերպեցին աշխարհի ամենահայտնի միջոցառումներից մեկում՝ Վենետիկի բիենալեում Հայաստանը 100 տարի հետո պատկերող այդ շատ գեղեցիկ միջոցառումը»:

Ելույթներին հաջորդեց մեկ դար առաջ Մարտիրոս Սարյանի ջանքերով Վենետիկի 14-րդ բիենալեին Հայաստանի մասնակցության մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը: Ամբողջական տարբերակը հնարավոր է տեսնել այս հղումով:

Միջոցառման ավարտին դաշնամուրի և կլարնետի ստեղծագործություններով են ներկայացել միջազգային մրցույթների դափնեկիրներ, ՀԲԸՄ մրցույթի Գրան պրիի հաղթողներ Էլեն Հարությունյանը և Ավագ Ավագյանը, ջութակահար Իվանե Եսայանը:

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։