Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Fastex Exchange-ի նոր թարմացումները ներկայացվել են Fastex Meetup-ի ընթացքում «Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ» Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ» Եկեղեցու դեմ որևէ պայքար առայսօր չի հաջողվել. Արմեն Մանվելյան Կոնվերս Բանկը համագործակցում է IFC-ի հետ առևտրի ֆինանսավորման կարողությունների հզորացման նպատակով Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ» Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ» «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ» Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ» Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»
Արդյո՞ք հնարավոր է Ռուսաստանում ստեղծել երկաթուղու վրա աշխարհի առաջին շարժական արևային էլեկտրակայանի անալոգըՀայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս հատվածում իրականացվել են կահավորման զգալի աշխատանքներՍամվել Կարապետյանին տարել են «Արմավիր» ՔԿՀMoody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայունՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմըՓաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմԵրևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահըՍամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենաԿասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս երկուսի արտադրական գործունեությունըFastex Exchange-ի նոր թարմացումները ներկայացվել են Fastex Meetup-ի ընթացքում«ՀայաՔվե» միավորման վարչության անդամները Հաագայում հանդիպել են Նիդեռլանդների խորհրդարանի անդամ Իսա ԿահրամանինՄեր զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանին․ Ռումինիայի հայոց ԹեմԵկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ ՍրբազանՑավոք, դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին. Սամվել ԿարապետյանԻրազեկում․ Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներԵրկրի հարցն է կարևոր, Նիկոլը փորձում է շեղել եկեղեցով. քաղաքացիԿասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունըՎարչապետը նպատակ ունի վախով ու սպառնալիքով Հայոց Եկեղեցուն զրկել հավատավոր իր հոտի աջակցությունից. Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱյն մասին, թե ով է ուղղորդում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նրա արշավում. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Վիզաների ազատականացումն ու եվրոպացիների սանձարձակությունը

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու, ինչպես նաև՝ Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցություն տրամադրելու վերաբերյալ: 27 երկրների հավանությունից հետո, հարցը ֆորմալ հաստատման կդրվի ԵՄ Խորհրդում, ապա կփոխանցվի Եվրահանձնաժողովին, որն էլ կհայտարարի՝ կոնկրետ երբ է սկսում բանակցությունները և գործողությունների ինչ ծրագիր է դնում Երևանի առջև։

Վիզաների ազատականացման համար տարիներ են պահանջվելու։ Որոշ երկրների, օրինակ, Մոլդովայի դեպքում, պահանջվեց 3-ից 4 տարի, Վրաստանից՝ 5, Ուկրաինայից՝ 9։ Թուրքիայի հետ բանակցությունները 10 տարուց ավելի է դեռ շարունակվում են։ Որոշման մեջ նշվում է՝ վիզաների պահանջը կչեղարկվի, երբ Հայաստանը լիարժեք կհամապատասխանի անհրաժեշտ բոլոր չափանիշներին։ Որպես կանոն, Բրյուսելն առաջադրում է չորս հիմնական պահանջ՝ սահմանների կառավարումից մինչև կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքար։

«Պատմական», «շրջադարձային» այսպես են մեկնաբանում ընդունված որոշումները գործող վարչախմբի ներկայացուցիչները: Մինչդեռ հենց նույն օրը եվրոպական առաջատար երկրներից մեկի՝ Չեխիայի դեսպանատունը սառը ջուր լցրեց ՀՀ քաղաքացիների խանդավառության վրա՝ հայտարարելով, թե այսուհետ վիզայի համար ներկայացված դիմումները մասնակցելու են վիճակախաղի։

Առանց այն էլ հանրությունը վրդովված է, որ ԵՄ դեսպանատները ՀՀ քաղաքացիներին չափազանց վատ են վերաբերվում, վիզաներ տրամադրելու հարցում իրենց սանձարձակ պահում, ամիսներով հարցազրույցի չեն կանչում, խախտում են հերթերը, կամայական մերժումներ տալիս։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ է փաշինյանական վարչախմբին թվում, որ իր քարոզչական փուչիկը կարելի է կերցնել հանրությանը, որը հրաշալի գիտի, թե ինչ է կատարվում իրականում։ 

 

Նելլի Երանյան