Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Fastex Exchange-ի նոր թարմացումները ներկայացվել են Fastex Meetup-ի ընթացքում «Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ» Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ» Եկեղեցու դեմ որևէ պայքար առայսօր չի հաջողվել. Արմեն Մանվելյան Կոնվերս Բանկը համագործակցում է IFC-ի հետ առևտրի ֆինանսավորման կարողությունների հզորացման նպատակով Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ» Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ» «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ» Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ» Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»
Այս պահին Փաշինյան-Ալիև-Էրդողան եռակողմ հանդիպում նախատեսված չէ, բայց չեմ կարող բացառել. ԵղոյանԱՄՆ-ն Իսրայելում գտնվող իր քաղաքացիներին տարհանման հնարավորություն է տալիսՍամվել Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորում է, ուրիշ որևէ բան չկա այստեղ. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Հնդկաստանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համարԱրդյո՞ք հնարավոր է Ռուսաստանում ստեղծել երկաթուղու վրա աշխարհի առաջին շարժական արևային էլեկտրակայանի անալոգըՀայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս հատվածում իրականացվել են կահավորման զգալի աշխատանքներՍամվել Կարապետյանին տարել են «Արմավիր» ՔԿՀMoody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայունՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմըՓաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմԵրևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահըՍամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենաԿասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս երկուսի արտադրական գործունեությունըFastex Exchange-ի նոր թարմացումները ներկայացվել են Fastex Meetup-ի ընթացքում«ՀայաՔվե» միավորման վարչության անդամները Հաագայում հանդիպել են Նիդեռլանդների խորհրդարանի անդամ Իսա ԿահրամանինՄեր զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանին․ Ռումինիայի հայոց ԹեմԵկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ ՍրբազանՑավոք, դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին. Սամվել ԿարապետյանԻրազեկում․ Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

«Կարմիր գծերը» և ուրացման շարունակական ընթացքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հայտարարել է. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»: Ավելին, «պատմության ողբերգական անցքերի» պահով Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարարի հայտարարությունը մեկին մեկ համընկնում է թուրքական ներկայիս (ասենք՝ նաև նախորդների) այն ժխտողական մոտեցումն արտացոլող ձևակերպմանը, որ ոչ մի Հայոց ցեղասպանություն էլ չի եղել, եղել է Առաջին աշխարհամարտ, որի ընթացքում եղել են «ողբերգական անցքեր», որոնք հիմա պիտի, թերևս, միայն պատմաբանները ուսումնասիրեն, այն էլ՝ թուրքական սրբագրված «արխիվների» հիման վրա:
 
Այս առնչությամբ շատերը հիշեցին ու հիշեցրեցին 2005 թվականին Ռեջեփ Էրդողանի (այն ժամանակ՝ Թուրքիայի վարչապետ) կողմից Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը, որի բովանդակությունը նույնությամբ կրկնում է հիմա ՀՀ անունից հանդես եկող Արարատ Միրզոյանի բարձրաձայնած, կներեք արտահայտության համար, դիրքորոշումը: Չնայած, ի՜նչ դիրքորոշում, եթե նրա հայտարարությունը Հայոց ցեղասպանության հրապարակային ուրացման բացահայտ արտահայտություն է: Բնական է, որ այդ հայտարարությունը չվրիպեց ինչպես ընդդիմության, այնպես էլ, առհասարակ, քաղաքականապես ակտիվ «ոչ նիկոլական» հանրության ներկայացուցիչների ուշադրությունից: Բայց, մյուս կողմից, ասել, թե՝ Հայոց ցեղասպանությունն ուրանալու և հարցականի տակ դնելու մասին Փաշինյանի արտգործնախարարի հայտարարությունն անակնկալ է, ազնիվ չի լինի:
 
Իրականում այս անձինք՝ Նիկոլ Փաշինյանը, իր քպական ամբողջ թիմը, իհարկե, որդեգրել և իրականացնում են առնվազն ոչ Հայաստանի շահերից բխող քաղաքականություն: Այդ համատեքստում էր Արցախն աղետի ու հայաթափման ենթարկելը, այդ համատեքստում է հայ-ռուսական հարաբերությունների փչացումը, այդ համատեքստում են հայ ժողովրդի պատմության, պատմական հիշողության դեմ դիվերսիաները, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները, հայկական հանրության պառակտումը, ներքին ատելության սերմանումը, երկրի տնտեսական ու պաշտպանական խարխլումը: Ու, ախր, սա էլ մի անսպասելի կամ աներևակայելի դրսևորում ու երևույթ չէ: Այնպես չէ, էլի, թե ամեն ինչ լավ էր, մեկ էլ հանկարծ Արարատ Միրզոյանն այդպիսի թրքահաճո հայտարարություն արեց: Փաշինյանի ու ՔՊ-ի «ուրացումային» մոտեցումն ամենևին էլ նոր երևույթ չէ: Ավելին, դրա «շորշոփները» կարելի է գտնել դեռևս «ընդդիմադիր» ու խմբագրապետ Փաշինյանի հոդվածներում, հայտարարություններում:
 
Ամեն հայկականը ծաղրելը, ավանդական արժեքները, պատմական իրողությունները նենգախեղված ու ծաղրական ներկայացնելը, Արցախը, ազատագրված տարածքները ադրբեջանական համարելը, ահա, այդ ամենը հո նորությո՞ւն չէին: Շարունակությունը պետք է համարել 2018ին իրագործված իշխանազավթումը, որից հետո այս թիմը լծվեց իր քանդիչ ծրագրերի իրականացմանը: Իշխանազավթման սցենարիստն, ինչ խոսք, առանձնահատուկ «Օսկարի» է արժանի, քանի որ երկրաքանդությունը, Արցախի հանձնմանն ուղղված գործողությունները քողարկվում էին «ուռռա-հայրենասիրական» կոչերով, արդարության ու կոռուպցիայի դեմ պայքարի աղաղակներով, պրիմիտիվագույն պոպուլիզմով: Բայց... աշխատեց: ՔՊ-ի ուրացման հերթական ակորդը կարելի է համարել կրթական, գիտական, համակարգերի կազմաքանդման, Արցախի խնդիրը ինքնորոշումից տարածքային վեճի բովանդակային ձևախեղման, բանակի ու նկատելի զինվորականների վարկաբեկման և նմանօրինակ այլ դրսևորումները:
 
Դե, «կանտրոլնի կրակոցն» էլ, թերևս այն է, որ Արցախն աղետի մատնելուց, ապա նաև բացահայտ ուրանալուց հետո թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրան ներկայացնող «նիկոլփաշինյանները» առանձնապես ձևականությունների ու քողարկումների հետևից չեն ընկնում: Պարզապես իրենց բոլոր ավերակիչ, կործանարար քայլերն ու որոշումները փաթեթավորում են «ինքնիշխանության», «ՀՀ 29800 քառակուսի կիլոմետրը պահելու», «խաղաղության» մասին, կներեք, «կտերով»: Բուն ուրացման դրսևորումները այնքան շատ են ու գրեթե ամենօրյա ռեժիմով, որ նույնիսկ առանձին հիշեցնելու կարիք էլ գուցե չկա: Արցախի մասին նշեցինք: Բուն ՀՀ տարածքների ուրացումը և սեփական հողի վրա ապրելու հայ մարդկանց բնական իրավունքի ուրացումը՝ վերադիր, լինի դա Սև լճի, Կիրանցի, Ներքին Հանդի, թե Հայաստանի մեկ այլ վայրում: Արժե հիշեցնել նաև Հայոց ցեղասպանության ուրացմանը նպատակաուղղված այն «նիկոլփաշինյանի» հայտարարությունը, թե՝ պետք է բոլոր 1,5 միլիոն զոհերի անունները հերթով պարզել, ստուգել, ճշտել...
 
Էլի բաներ կարելի է ասել, բայց առանց լրացուցիչ ու, առավել ևս, հուզական (այլ կերպ հնարավոր չէ այս զգայուն հարցում) արտահայտությունների էլ պարզ է, թե ի դեմս Արարատ Միրզոյանի ու, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանի, ինչի հետ գործ ունենք: Զուտ քաղաքական տեսակետից անհրաժեշտ է նկատել հետևյալը. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացարձակապես կորցրել է լեգիտիմությունը: Այդ իշխանությունը ձևավորվել է 2021-ի ԱԺ ընտրությունների արդյունքներով, որտեղ ՔՊ-ն խոստացել, ապա, որպես կառավարություն, իր գործունեության ծրագրում (գործող փաստաթուղթ է) ամրագրել է, որ հետամուտ է լինելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանն ու անվտանգության երաշխավորմանը, և դրժել է իր խոստումը, ծրագիրը, ամրագրել է, որ ազգային նպատակ է Հայոց ցեղասպանության ճանաչումը, իսկ հիմա արդեն բացեիբաց դրժում է իր գրավոր պարտավորությունը: Իսկ ո՞ւմ է պետք նման «իշխանությունը»: Պետք է Թուրքիային, շատ է պետք Ադրբեջանին: Գուցե էլի որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների: Միայն թե ոչ Հայաստանին ու հայ ժողովրդին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում