Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»
Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը
Տնտեսություն

Հնդկաստանը նոր ռեկորդ է սահմանել արևային վահանակների ներդրման առումով

2024 թվականի առաջին ինը ամիսներին Հնդկաստանում արևային վահանակների ներդրումը հասել է 17,4 ԳՎտ, գերազանցելով անցյալ տարվա 12-ամսյա ցուցանիշը: Ընդհանուր հզորության երեք քառորդը (13,2 ԳՎտ) ապահովել են խոշոր արևային էլեկտրակայանները, իսկ մնացած քառորդը բաժին է ընկել տնային վահանակներին (3,2 ԳՎտ) և բաշխված գեներացիայի համակարգերին (1 ԳՎտ): Արևային գեներացիայի զարգացման առաջատարներից են եղել Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռաջաստանը, ինչպես նաև Գուջարաթը և Թամիլ-Նադուն, որոնք գտնվում են երկրի արևմտյան և հարավային ափերի մոտ:

Հնդկաստանի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրը մնում են ածխային ջերմաէլեկտրակայանները. անցյալ տարի դրանց բաժին էր ընկնում համազգային արտադրության 75 %-ը, մինչդեռ արևային վահանակների բաժինը կազմում էր միայն 6 %: Այնուամենայնիվ, Հնդկաստանն ունի բավականին ամբիցիոզ ծրագրեր վերականգնվող էներգետիկայի զարգացման համար: Հնդկական կարգավորիչները նախատեսում են մինչև 2030 թվականը ՎԻԷ-ի (վերականգնվող էներգիայի աղբյուրների) տեղադրված հզորությունն անցյալ տարվա 176 ԳՎտ-ից հասցնել 500 ԳՎտ-ի:

Նախատեսվում է նաև մասամբ վերստեղծել ատոմային էներգետիկան: Անցյալ տարի Հնդկաստանի կառավարության համապատասխան հանձնաժողովը խորհուրդ տվեց թույլատրել օտարերկրյա ընկերություններին մասնակցել ԱԷԿ-ների (ատոմային էլեկտրակայանների) շինարարությանը ոչ միայն տեխնոլոգիաների մատակարարների, այլև բաժնետերերի կարգավիճակով, որոնք կունենան շահույթի իրավունք:

Էներգետիկ հավասարակշռության կարևոր բաղադրիչը մնալու են ՀԷԿ-ները, այդ թվում նաև հիդրոկուտակիչ էլեկտրակայանները, որոնք թույլ են տալիս վերամշակել էլեկտրաէներգիայի ավելցուկը ջրի վերամղման միջոցով ստորինից վերին պաշարամաս, որտեղից ջուրն արձակվում է բարձր պահանջարկի ժամերին: Այսպես, հնդկական Torrent Power ընկերությունն անցյալ տարի ստորագրել է համաձայնագիր երեք ՀԿԷԿ-ի կառուցման մասին՝ 5,7 ԳՎտ հզորությամբ Մահարաշտրա նահանգում՝ երկրի կենտրոնական հատվածում: Նախագիծը կնպաստի հնդկական էներգետիկայում արտանետումների կրճատմանը, որն առանձնանում է բարձր ածխածնային կոմպոնենտով:

Ըստ Ember-ի տվյալների, Հնդկաստանը գլխավորում է ԲՐԻԿՍ-ի խոշորագույն երկրների շարքում էներգիայի արտադրության ընթացքում արտանետված ջերմոցային գազերի ծավալով՝ հաշված մեկ մեգավատ-ժամի (ՄՎտժ) արտադրված էլեկտրաէներգիայի վրա: Եթե Բրազիլիայում 2023 թվականին 1 ՄՎտժ արտադրանքի համար միջինը 96 կգ CO2 էկվիվալենտ ջերմոցային գազեր էին, իսկ Ռուսաստանում՝ 445 կգ ՄՎտժ-ի համար, ապա Հնդկաստանում՝ 713 կգ ՄՎտժ-ի համար:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]