Երկրների միջև փոխանակվող հաշվետվությունը հասանելի կլինի նաևՀՀ-ի հարկային մարմնին.ՊԵԿ (տեսանյութ)
Պետական եկամուտների կոմիտեն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Հարկվող բազայի խեղաթյուրում և շահույթի տեղաշարժ» (BEPS) ծրագրի ևս մեկ ստանդարտ է ներդրել։ Նոր կարգավորմամբ` երկրների միջև փոխանակվող հաշվետվությունն արդեն հասանելի կլինի նաև մեր երկրի հարկային մարմնին։
Կարգավորման համաձայն, եթե բազմազգ կազմակերպության տարեկան համախառն եկամուտը գերազանցում է 750 մլն եվրոն, ապա տվյալ խմբի մայր կազմակերպությունը պարտավորվում է երկրների միջև փոխանակվող հաշվետվություն ներկայացնել իր ռեզիդենտության հարկային մարմին։ Վերջինս էլ իր հերթին այդ տեղեկատվությունը փոխանցում է այն երկրների հարկային մարմիններին, որտեղ տվյալ կազմակերպությունն անդամ կազմակերպություններ ունի։
Երկրների միջև փոխանակվող հաշվետվության մեջ արտացոլվում են բազմազգ կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն ու եկամուտները։ Այն տեղեկություններ է պարունակում նաև անդամ կազմակերպությունների ռեզիդենտության երկրների մասին։
Նշենք, որ այս հաշվետվությունը հարկային մարմնի կողմից օգտագործվելու է բացառապես բարձր ռիսկային դեպքերն ուսումնասիրելու համար։ Այն չի կարող հիմք ծառայել հարկ վճարողի հանդեպ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու նպատակով։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»