Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»
Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը
Տնտեսություն

Արդյունավետության կորուստ 50 %-ով և ալբեդոյի էֆեկտ. ինչպես են աշխատում արևային մարտկոցները ձմռանը և ինչ պետք է հաշվի առնել

Ցուրտ եղանակին արևային մարտկոցները նույնիսկ ավելի արդյունավետ են գործում, քան ամռանը։ Focus.ua-ն փորձել է պարզել, թե ինչպես կարելի է չնվազեցնել տնային էլեկտրակայանի արդյունավետությունը ձմռանը:

Շատ օգտատերեր կասկածում են աշնանը և ձմռանն արևային մարտկոցների արդյունավետությանը: Այնուամենայնիվ, նրանք, ովքեր անցել են էներգիայի այլընտրանքային աղբյուրների, չպետք է անհանգստանան, ֆոտոգալվանային բջիջները մաքուր էներգիա կարտադրեն վատ եղանակին և ցուրտ օրերին:

Ինչպե՞ս են արևային մարտկոցներն աշխատում ցուրտ սեզոնում:

Կան մի քանի գործոններ, որոնք կարող են ազդել ձմռանն արևային մարտկոցների արդյունավետության վրա:

-Ավելի կարճ ցերեկային ժամեր. քանի որ արևն ավելի ուշ է ծագում և ավելի շուտ է մայր մտնում, օրվա ընթացքում ավելի քիչ ժամեր են լինում, երբ արևի լույսը կարող է հասնել վահանակներին: Դա նվազեցնում է ընդհանուր մաքուր էներգիայի արտադրությունը:

- Ցածր արև. ձմռան ամիսներին արևն այնքան էլ բարձր չի լինում, ինչը նշանակում է, որ նրա լույսը շեղ է անցնում և հասնում ֆոտոգալվանային բջիջներին: Դա նվազեցնում է կանաչ էներգիայի քանակը, որը կարող է առաջանալ:

-Ամպամածություն. ամպամած երկինքը սովորական է ձմռանը: Ծանր ամպամածությունը կարող է արգելափակել առանց այն էլ թույլ ձմեռային արևի լույսի մեծ մասը: Բայց նույնիսկ ամենաամպամած օրը չի խանգարում արևային մարտկոցին որոշակի էներգիա արտադրել: |

- Ձյուն. ձյան հաստ շերտը կարող է թույլ չտալ, որ արևի լույսը հասնի արևային մարտկոցներին: Բայց թեթև ձյունը սովորաբար արագ հալվում է կամ սահում է վահանակներից:

Այնուամենայնիվ ձմեռային եղանակն ունի նաև դրական կողմեր:

-Ցածր ջերմաստիճան. Ֆոտովոլտային բջիջներն իրականում ավելի արդյունավետ են աշխատում ավելի ցուրտ պայմաններում: Փաստն այն է, որ ցածր ջերմաստիճանը թույլ է տալիս վահանակի էլեկտրոններին ավելի ազատ տեղաշարժվել, և դրանով իսկ մեծացնել էներգիայի արտադրության հզորությունը: Այսպիսով, սարքի արդյունավետությունը բարձրանում է մինչև 0,5 % 25 աստիճան Ցելսիուսից ցածր յուրաքանչյուր աստիճանի համար:

-Ալբեդոյի էֆեկտ. ցուրտ, պարզ օրերին գետնի վրա ձյունը կարող է հայելու դեր կատարել և արևի լրացուցիչ լույսն արտացոլել արևային մարտկոցների վրա: Այդ երևույթը, որը հայտնի է որպես «ալբեդո էֆեկտ», կարող է թույլ տալ ավելի շատ կանաչ էներգիա արտադրել:

-Թեքության անկյուն. մարտկոցների մուգ ապակե ծածկույթն օգնում է ձյունն ավելի արագ հալվել։ Դրանց թեքության անկյունը միաժամանակ ստիպում է հալված ձյունը սահել՝ սարքի մակերեսը բացելով արևի առաջ։ Միայն առատ ձյունը կարող է ազդել արդյունավետության անկման վրա: Այնուամենայնիվ, արդեն մշակվել և օգտագործվում է հատուկ շերտավոր ծածկույթ, որի պատճառով կուտակված ձյունը արագորեն սահում է, ինչը մեծացնում է տների տանիքների արևային էլեկտրակայանների արդյունավետությունը:

Իսկ Ե՞րբ են ավելի արդյունավետ արևային մարտկոցները՝ ձմռանը, թե՞ ամռանը: Ձմռանն արևային մարտկոցի արտադրած էներգիայի քանակը կարող է նվազել 50-70 %-ով մինչև առավելագույնը 80 %, ըստ snugg.com-ի: 400 վտ հզորությամբ մեկ արևային մարտկոցը կարող է արտադրել մոտ 2,4 կՎտժ էներգիա ամենաարևոտ ամառային օրը, այն կարող է արտադրել միայն 0,4 կՎտժ էներգիա ձմռան ամենաամպամած օրը:

Լավ նորությունն այն է, որ նույնիսկ ամենակարճ և ամպամած օրերին արևային մարտկոցները դեռ էներգիա են արտադրում:

Ձմեռը տարվա ամենաթանկ ժամանակն է տաքանալու համար, քանի որ նույնիսկ ամենալավ նախագծված տունն աստիճանաբար կորցնում է ջերմությունը: Ուստի անհրաժեշտ է հնարավորինս արդյունավետ օգտագործել արևային էլեկտրակայանները՝ էներգիայի ծախսերը նվազեցնելու համար։

Ահա մի քանի խորհուրդ KiowaCountyPress-ից ձմռանն արևային վահանակներից առավելագույն օգուտ քաղելու համար.

-Մաքուր պահեք։ Ձյունը և կեղտը կարող են արգելափակել արևի լույսը, այնպես որ համոզվեք, որ վահանակները մաքուր են առավելագույն արդյունավետության համար:

-Թեքության անկյունի կարգավորում: Ձմռանն արևն ավելի ցածր է երկնքում, ուստի մարտկոցների անկյունը կարգավորելը կարող է օգնել ավելի շատ լույս բռնել:

-Մոնիտորինգ և սպասարկում: Կանոնավոր ստուգումները կօգնեն վաղաժամ հայտնաբերել ցանկացած խնդիր, նաև որոշ ծրագրեր թույլ են տալիս վերահսկել ձեր արևային մարտկոցների աշխատանքը ձեր հեռախոսից:

- Խոչընդոտների վերացում: Մեծ ծառերը կարող են արգելափակել արևի լույսը: Եթե ​​ձեր տան մոտ ծառ կա, որը ստվերում է ձեր արևային մարտկոցները, արժե այն կտրել՝ սարքերին հասնող լույսի քանակն առավելագույնի հասցնելու համար:

-Կուտակման մարտկոցի տեղադրում: Դուք կարող եք ավելորդ էներգիա պահել ամենաարևոտ ժամանակաշրջաններում՝ հետագայում օգտագործելու համար: Դա չի ավելացնում արևային էլեկտրակայանի հզորությունը, բայց օգնում է առավելագույնս օգտագործել նրա արտադրած էներգիան:

- Մասնագիտական ​​ստուգում: Համակարգը պահպանելու համար արժե ժամանակ առ ժամանակ կապ հաստատել փորձագետների հետ: Նրանք կկարողանան հայտնաբերել և շտկել ցանկացած խնդիր, որն օգտատերերը կարող էին չնկատել:

Այսպիսով, արևային մարտկոցներն աշխատում են նաև ձմռանը: Եվ չնայած նրանք կարող են չարտադրել այնքան էներգիա, որքան գարնանը և ամռանը, այնուամենայնիվ հնարավոր է ապահովել տան էներգիայի կարիքների կեսը, եթե քայլեր ձեռնարկեք ձեր արևային բջիջները լավագույն վիճակում պահելու համար:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]