Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձը
Հասարակություն

ԶՊՄԿ փոխտնօրեն. Այժմ պղնձի պահանջարկը 30 մլն տոննա է եւ այն կաճի 2 անգամ

Ներկայումս պղնձի պահանջարկը կազմում է մոտ 30 մլն տոննա, և ակնկալվում է, որ այն կաճի մոտ երկու անգամ։ Այդ մասին նոյեմբերի 8-ին Կապանում լրագրողների համար «Հանքարդյունաբերությունը եւ Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգը» թեմայով սեմինարի ժամանակ հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) փոխտնօրեն Վարդան Ջհանյանը։

Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ տվյալ ճյուղը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, եւ նրա դերը կարող է զգալիորեն աճել՝ երկրի տնտեսական զարգացման համատեքստում: «Բոլորը գիտեն, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանը տնտեսական աճ է ցուցադրում, սակայն այս երևույթի հիմնական պատճառը կապված է արտաքին գործոնների հետ, ինչպիսին է ռուս-ուկրաինական պատերազմը: Արդյունքում՝ բազմաթիվ առևտրային և այլ գործընթացներ անցնում են Հայաստանով, ինչն էլ հանգեցնում է տնտեսական աճի գրանցմանը։ Բայց այդ աճը մեր ջանքերի արդյունքը չէ և չի կարող հիմք ծառայել երկրի կայուն զարգացման համար», - նշել է Ջհանյանը։

Ինչպես ընդգծել է ԶՊՄԿ-ի փոխտնօրենը, կայուն աճ ապահովելու համար անհրաժեշտ է զարգացնել առանցքային ուղղություններ, որոնք մշտապես արդիական են եղել Հայաստանի համար և նպաստել են նրա զարգացմանը, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը և էներգետիկան:

«Մետաղներն անհրաժեշտ են ցանկացած տեսակի էներգիայի արտադրության համար: Առանց դրանց էներգիայի այլընտրանքային աղբյուրներին անցումն անհնար է։ Պղինձը և մոլիբդենը հատկապես կարևոր են, քանի որ դրանք օգտագործվում են, գործնականում, բոլոր տեխնոլոգիաներում: Կանաչ էներգետիկային անցման գործընթացում պղինձն ու մոլիբդենը կենտրոնական տեղ են զբաղեցնում», - պարզաբանել է Ջհանյանը։

Ընդ որում, նա հավաստիացրեց, որ պղնձի շուկայում առաջարկը սահմանափակվելու է։ Նրա խոսքով՝ մի քանի տարի հետո պղնձի պահանջարկը կգերազանցի համաշխարհային հանքերի ՝ դրա արդյունահանման հնարավորությունները։

«Պղնձի ցածր առաջարկի դեպքում դեֆիցիտը կկազմի 10 միլիոն տոննա, և, նույնիսկ, արտադրության ավելացման դեպքում, միեւնույն է, կդիտվի 1,5 միլիոն տոննա դեֆիցիտ: Սա նշանակում է, որ համաշխարհային տնտեսության զարգացման ցանկացած սցենարի դեպքում 10 տարի անց մենք կբախվենք պղնձի լուրջ դեֆիցիտի։ Ապրանքի պակասի պայմաններում գները կարող են զգալիորեն աճել.եթե հիմա պղնձի գինը կազմում է մոտ 9600 դոլար մեկ տոննայի դիմաց, ապա նման դեֆիցիտի դեպքում այն կարող է կրկնապատկվել կամ, նույնիսկ, եռապատկվել: Հայաստանի համար դա կարեւոր նշանակություն կունենա, քանի որ պղինձ արտադրողները կկարողանան այն վաճառել ավելի բարձր գնով, իսկ պետությունը կստանա ավելացված հարկային եկամուտներ։ Եվ այդ շահույթի մի մասը կարելի է ուղղել ոլորտի հետագա զարգացմանը», - հայտարարել է Ջհանյանը։

Միաժամանակ, ինչպես նշել է փոխտնօրենը, պղնձի համաշխարհային առաջարկում Հայաստանի բաժինը կազմում է ընդամենը 0,1 տոկոս: Այդուհանդերձ, նույնիսկ այդքան փոքր ծավալի դեպքում երկիրն օգուտներ քաղելու և դրա զարգացումն ապահովելու զգալի ներուժ ունի: «Ներկա պահին մեր ներկայությունը համաշխարհային շուկայում բավականին համեստ է. Հայաստանն արտադրում է տարեկան մոտ 50-60 հազար տոննա պղինձ, մինչդեռ, գլոբալ մասշտաբով այդ ցուցանիշը հասնում է 30 մլն տոննայի: Սա նշանակում է, որ մեր բաժինը 1% - ից պակաս է: Սակայն, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը մոլիբդենի գծով զբաղեցնում է տասներորդ տեղն աշխարհում, պղնձի նկատմամբ ուշադրությունը բացատրվում է 5-6 ձեռնարկությունների առկայությամբ, որոնք զբաղվում են դրա արտադրությամբ։ Այդ պատճառով շեշտը դրվում է հենց պղնձի վրա, թեեւ համաշխարհային համատեքստում մեր նշանակությունը մոլիբդենի բնագավառում զգալիորեն բարձր է», - պարզաբանել է Ջհանյանը։

Խոսելով մոլիբդենի մասին՝ Ջհանյանը նշել է, որ այդ մետաղը կիրառություն է գտնում բազմաթիվ տեխնոլոգիաների մեջ ։ Օրինակ՝ հողմային էներգետիկայում, հատկապես՝ օֆշորային նախագծերում, որտեղ հողմային էլեկտրակայանները տեղակայված են դժվար հասանելի պայմաններում: Այս առումով՝ վերջին տարիներին մոլիբդենի գների աճը մեծապես կախված է հողմային էներգետիկայի զարգացումից։

«Ինչ վերաբերում է մոլիբդենին, կան տարբեր կանխատեսումներ: Համաշխարհային բանկն ակնկալում է  պահանջարկի 119% աճ, այն դեպքում, երբ Միջազգային էներգետիկ գործակալությունը կանխատեսում է 290% աճ: Համաշխարհային բանկը կանխատեսում է աճ 2050 թվականին, իսկ Միջազգային էներգետիկ գործակալություն՝ մինչև 2040 թվականը: Սա խոսում է այն մասին, որ սպասվում է մոլիբդենի պահանջարկի զգալի աճ, և այդ համատեքստում Հայաստանը ունի ավելի ծանրակշիռ նշանակություն՝ ապահովելով այդ մետաղի համաշխարհային արտադրության մոտ 3-4%-ը», - շարունակել է փոխտնօրենը:

Սակայն, ըստ Ջհանյանի, Հայաստանում մետաղների արդյունահանման փաստացի ծավալներն այնքան էլ մեծ չեն, և պնդումը, թե երկիրը մետաղների խոշոր արտադրող է, այնքան էլ կոռեկտ չէ:

«Մենք չենք կարող համարվել խոշոր հանքարդյունաբերական երկիր: Մենք ունենք ընդամենը 8-9 մետաղական հանք և հանքարդյունաբերական ընկերություններ։ Արցախում ունեինք Կաշեն, բայց հիմա այն գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Բացի այդ, մենք ունենք միջազգային ստանդարտներով ընդամենը մեկ հանքավայր՝ ԶՊՄԿ-ի Քաջարանի հանքավայրը», - նշել է փոխտնօրենը։

Ջհանյանը նաև հավելել է, որ 34 մլն տոննա ընդհանուր ծավալից ԶՊՄԿ-ն արտահանում է 19 մլն տոննա պղինձ, Թեղուտը՝ 7 մլն տոննա, իսկ ագարակը՝ 4,5 մլն տոննա, մնացած ծավալներն աննշան են:

«Արտահանման առավելագույն ծավալներն արձանագրվել են 2017 թվականին՝ մի քանի գործոնների համադրության պատճառով։ Դրան հաջորդել է անկում, և ծավալները կայունացել են 30-35 մլն տոննայի մակարդակում։ 2015 թվականից ի վեր վերջին 10 տարիների ընթացքում մենք աճ չենք տեսնում։ Ընդ որում, այդ ճյուղի մասնաբաժինը ՀՆԱ - ում միշտ կայուն է մնացել ՝ չնայած 1-5 տոկոսի սահմաններում տատանումներին», - հայտարարել է Ջհանյանը, հավելելով, որ եթե այդ ճյուղն ավելի մեծ նշանակություն ունենար, երկիրն ավելի մոտ կլիներ ավելի զարգացած պետություններին՝ կենսամակարդակով եւ տնտեսական զարգացմամբ։