Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի
Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը, գրում է overclockers.ru-ն: Օբյեկտը կհայտնվի Դերբենտ քաղաքից 10 կմ հեռավորության վրա՝ Ավադան գյուղում, և կոչվում է Derbent արևային էլեկտրակայան: Նախագիծը ենթադրում է 7 միլիարդ ռուբլու ներդրումներ New Energy ընկերության կողմից, որը հանդես է գալիս որպես ներդրող։ Էլեկտրակայանը կզբաղեցնի 305 հեկտար տարածք և կհամալրվի Ռուսաստանում արտադրված գրեթե 190 հազար երկկողմանի արևային մարտկոցներով։ Նախատեսվում է, որ կայանի հզորությունը կհասնի 100 ՄՎտ-ի, ինչը թույլ կտա տարեկան արտադրել մոտ 140 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։
Կայանի շահագործումն ապահովելու համար մասնագետները կանցկացնեն ավելի քան 800 կիլոմետր ստորգետնյա մալուխային գծեր։ Շինարարության ավարտը նախատեսված է 2025 թվականի վերջին, իսկ 2026 թվականի սկզբից Derbent արևային էլեկտրակայանը կսկսի էլեկտրաէներգիա մատակարարել մեծածախ շուկա։ Այդ նախագիծը նշանակալից քայլ կլինի տարածաշրջանում և ամբողջ երկրում վերականգնվող էներգիայի զարգացման գործում:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»