Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է
Modex խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է ՀՀ 10 խոշորագույն ընկերությունները 2023թ-ին. ըստ հասույթի Հայաստանի խոշորագույն ընկերությունների ցանկը գլխավորել է Զանգեզուրի ՊՄԿ-ն՝ 312 մլրդ դրամ հասույթով: Այդ ընկերությանը հաջորդել են Գազպրոմ Արմենիան և ՀԵՑ-ը:
Համաձայն հրապարակման,
2023թ-ին 10 խոշորագույն ընկերությունների ընդհանուր հասույթը եղել է շուրջ 1.57 տրիլիոն դրամ՝ 7.3%-ով ավելի, քան 2022թ-ին,
Բոլոր 10 ընկերությունները արձանագրել են զուտ շահույթ, ընդհանուր՝ շուրջ 294 մլրդ դրամ,
Դիտարկված 10 ընկերությունների սեփական կապիտալի շահութաբերության պարզ միջինը 2023թ-ին եղել է 31.5%, միջնարժեքը՝ 24.2%
«Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա» ՍՊԸ-ի ֆինանսական հաշվետվությունը հասանելի չէ, ինչի պատճառով դրա հասույթի տվյալները ներառված չեն ցուցակում:
Հատկանշական է, որ առանձին ընկերությունների դեպքում փոխկապակցված կողմերի հետ գործարքները կարող են արտահայտված չլինել իրական գներով, որը կարող է ունենալ էական ազդեցություն ընկերության՝ առանձին վերցված արդյունավետության գնահատման վրա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»