Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ղեկավարման օրոք Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու` փորձելով պայքարել դեպի ԱՄՆ ապօրինի ներգաղթի և թմրանյութերի ներկրման դեմ: Այս մասին գրում է BBC-ն:
ԱՄՆ նորընտիր նախագահն ասել է, որ 2025 թվականի հունվարի 20-ին երդմնակալությունից հետո կստորագրի գործադիր հրաման՝ Մեքսիկայից և Կանադայից եկող բոլոր ապրանքների համար 25% մաքսատուրք սահմանելու մասին: Մինչդեռ Չինաստանի համար կսահմանվի հավելյալ 10% մաքսատուրք:
«Մենք Չինաստանից կգանձենք հավելյալ 10% մաքսատուրք, քանի դեռ նա չի պայքարում ֆենտանիլի մաքսանենգության դեմ», - ասել է Թրամփը:
Աղբյուրը նկատում է, որ նման զարգացումը կարող է նշանավորել ԱՄՆ երեք հիմնական առևտրային գործընկերների հետ լարվածության լուրջ սրացում: Դա կարող է հանգեցնել նաև հենց ԱՄՆ-ում գների բարձրացման, քանի որ մաքսատուրքերը գործում են որպես ներմուծման հարկի ձև:
ԱՄՆ-ն աշխարհի խոշորագույն ներմուծողն է։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Չինաստանին, Մեքսիկային և Կանադային բաժին է ընկնում տարեկան 3,2 տրիլիոն դոլարի ներկրված ապրանքների մոտ 40%-ը:
Չինաստանը պաշտպանել է անօրինական թմրամիջոցների հոսքը դադարեցնելու իր ջանքերը և զգուշացրել է, որ երկուսի միջև առևտրային պատերազմում հաղթող չի կարող լինել:
Թրամփը Պեկինին քննադատել է այն բանի համար, որ Չինաստանի իշխանությունները չեն կատարել ֆենտանիլով սինթետիկ ափիոնային թմրամիջոցի տարածմամբ զբաղվողներին մահապատժի ենթարկելու խոստումը:
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան խոսնակը BBC-ին ասել է, որ պնդումն առ այն, որ «Չինաստանը գիտակցաբար թույլ է տալիս ֆենտանիլի հոսքը Միացյալ Նահանգներ, լիովին հակասում է փաստերին և իրականությանը»:
«Չինաստանը կարծում է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի տնտեսական և առևտրային համագործակցությունը փոխշահավետ է իր բնույթով: Ոչ ոք չի հաղթի առևտրային կամ մաքսատուրքերի պատերազմում»,- հավելել է նա:
Գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Պեկինին կոչ է արել ավելին անել ֆենտանիլի պատրաստման մեջ օգտագործվող բաղադրիչների արտադրությունը դադարեցնելու համար. Վաշինգտոնի գնահատմամբ՝ անցյալ տարի ֆենտանիլից մահացել է գրեթե 75,000 ամերիկացի:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»