Վարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում
News.am-ը գրում է.
Կարծես թե դժվար է Հայաստանում գտնել գեթ մեկ ընտանիք, որը չի առնչվել որևէ բանկի և վարկ վերցրել՝ առօրյա կարիքները հոգալու, ապառիկ ապրանք ձեռք բերելու, հանգստի մեկնելու կամ էլ տուն և մեքենա գնելու համար: Տարիների հետ վարկ ստանալը դարձել է սովորական մի բան՝ պարզ գործընթաց, որը ներկայումս իրոք բավականին արագ է և հեշտ: Ցանկանո՞ւմ ես բանկ գալ՝ համեցի’ր մոտակա մասնաճյուղ, ուզո՞ւմ ես օնլայն՝ վարկդ ձևակերպիր մոբայլ հավելվածում: Պատասխանը բանկից ստանում ես դիմելուց հետո հաշված րոպեների ընթացքում:
Ուրեմն ինչո՞ւ է մարդկանց մի ստվար զանգված վարկի համար դիմում ոչ թե բանկ, այլ ինչ-որ «միջնորդ» կազմակերպությունների կամ էլ փորձում ի գործ դնել ԽԾԲ արատավոր երևույթը: Մարդիկ ստանում են «վարկ դասավորելու» տարօրինակ առաջարկներ և, ինչը պակաս տարօրինակ չէ՝ համաձայնում ու մի բան էլ վճարում են դրա դիմաց:
Վերջերս նկատվում է զեղծարարության դեպքերի աճ, երբ մարդիկ դառնում են ոչ բարեխիղճ տնտեսվարողների զոհ: «Միջնորդները» համոզում են մարդկանց, որ առանց իրենց նրանք չեն կարողանա վարկ ստանալ, խոստանում են իրենց վրա վերցնել այդ «դժվար գործընթացը» և հավելավճարով վարկ «դասավորել», քանի որ «լավ կապեր» ունեն բանկերում: Իրականում նրանք ընդհանրապես ոչ մի առնչություն չունեն բանկերի հետ: Մի՛ տրամադրեք բանկային մոբայլ հավելվածներ ձեր մուտքի իրավունքը այլ անձանց և թույլ մի՛ տվեք ձեր փոխարեն օնլայն վարկեր ձևակերպեն՝ պահանջելով դրա մի մասը, երբեմն էլ՝ մինչև 50%-ը: Եթե անհրաժեշտ է օգնություն մոբայլ հավելվածի հետ կապված՝ դիմեք ձեր բանկ:
Մեկ այլ տարածված ձև է առանց բանկի գիտության առևտրի կետի հետ պայմանավորվելը և հնարավոր վարկառուի անունով ապառիկ ձևակերպելը: Այնուհետև միջնորդը վերցնում է ապրանքը և վարկառուին տալիս է ապրանքի արժեքի որոշակի մասը՝ կանխիկ: Իսկ հաճախորդը հետո ստիպված է լինում ամբողջությամբ մարել սկզբնական գումարը:
Բանկերից հորդորում են՝ անտեսեք կասկածելի ընկերությունների միջնորդության առաջարկները, որոնք իբր թե կօգնեն բանկից վարկ ստանալ: Ոչ ոք նախապես չի կարող խոստանալ բանկային վարկի հաստատում, քանի որ չի կարող ազդել բանկի որոշման վրա:
Եկեք հասկանանք՝ ո՞վ է բանկում հաստատում սպառողական վարկը, և արդյո՞ք կարող է ինչ-որ մեկը միջնորդել այն ստանալու համար: Վարկավորման գործընթացը պարզաբանելու համար դիմեցինք մանրածախ շուկայի ամենաակտիվ բանկերից մեկին՝ Յունիբանկին, որտեղ փաստեցին, որ սպառողական վարկի հաստատման ժամանակ լիովին բացառված է մարդկային գործոնը: Արդեն 10 տարուց ավելի է մանրածախ վարկերը, այդ թվում՝ ապառիկները, Յունիբանկում հաստատվում են ավտոմատացված համակարգի միջոցով, որի հիմքում արհեստական բանականության տեխնոլոգիան է: Հենց արհեստական բանականության կիրառումն է հնարավորություն տալիս մեկ րոպեում վերլուծել վարկային հայտը և հաճախորդին տրամադրել պատասխանը, իսկ օնլայն վարկավորման ժամանակ՝ միանգամից նաև գումարը հատկացնել: Ոչ բանկի աշխատակիցը, առավել ևս, ոչ էլ այլ կողմնակի անձ չի կարող ազդեցություն ունենալ ավտոմատացված այս գործընթացի վրա: Արհեստական բանականության օգնությամբ, օրական մշակվում են հազարավոր հայտեր, ինչը անհնար է կատարել առանց ավտոմատացման:
Բանկում հորդորեցին հնարավոր զեղծարարություններից պաշտպանվելու նպատակով երբեք չդիմել միջնորդ ներկայացող կազմակերպություններին կամ անհատներին, որոնք խոստանում են վարկ «դասավորել» բանկերից և դրա դիմաց պահանջում են միջնորդավճար:
Ֆիզիկական անձանց համար վարկավորման գործընթացը ներկայումս առավելագույնս պարզեցված է: Երբ դիմում եք վարկային կազմակերպությանը համոզվեք, որ այն ունի լիցենզիա: Եթե ձեր վարկը ենթակա է հաստատման, ապա այն կհաստատվի առանց որևէ միջնորդության, իսկ եթե՝ ոչ, ապա որևէ միջնորդ չի կարող փոխել բանկի որոշումը:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»