Ստեղծվել են գերթեթև արևային մարտկոցներ՝ մեկ քառակուսի մետրի համար 700 գ-ից պակաս քաշով
Softbank ընկերությունը հայտարարել է ռեկորդային ցածր քաշ ունեցող հեղափոխական ծայրահեղ բարակ հետերոանցումային արևային վահանակների մշակման ավարտի մասին, գրում է overclockers.ru-ն: Նախագծված լինելով ստրատոսֆերային հարթակները սնուցելու համար այդ վահանակները կարող են օգտագործվել ավանդական բջջային հեռախոսների աշտարակներում աշխարհի հեռավոր և դժվար հասանելի շրջաններում: Նոր արևային մարտկոցը կշռում է ընդամենը 665 գրամ մեկ քառակուսի մետրի համար և ունի 22,2 % արդյունավետություն:
Նշենք, որ ստրատոսֆերային հաղորդակցության հարթակները, որոնք հայտնի են որպես HAPS (մեծ բարձրության կեղծ արբանյակներ), հիմնականում դիրիժաբլներ են: Ճկուն արևային բջիջները պետք է տեղադրվեն դրանց թեք մակերեսների վրա, և պահանջվում է, որ դրանք լինեն թեթև, բարձր արդյունավետ և մատչելի: Այդ իսկ պատճառով ընկերությունը որպես հիմնական նյութ ընտրել է սիլիցիումը։ Նշենք, որ տիեզերական արդյունաբերությունն օգտագործում է ավելի արդյունավետ բազմաշերտ արևային մարտկոցներ, բայց դրանց բարձր գինը Երկրի վրա դրանց օգտագործումը դարձնում է տնտեսապես ոչ շահավետ:
Այս նոր վահանակների մշակումն իրականացվել է չինական LONGi ընկերության և ճապոնական Fujipream կորպորացիայի համատեղ աշխատանքի արդյունքում։ Ճկուն հետերոանցումային արևային մարտկոցը բաղկացած է մի քանի շերտերից՝ պաշտպանիչ թաղանթ (25 մկմ), արևային բջիջ (80 մկմ), պարկուճ (150 մկմ) և հետևի պաշտպանիչ թաղանթ (50 մկմ): Ֆոտոբջիջները միացնելու համար օգտագործվել է 250 մկմ հաստությամբ պղնձե հաղորդիչներ, որը զոդվել են ցածր ջերմաստիճանի զոդման միջոցով։ Արդյունքը 563 × 584 մմ չափերով արևային վահանակը կշռում է ընդամենը 218,5 գ.:
LONGi-ն և Fujipream-ը ակտիվորեն ուսումնասիրում են ստրատոսֆերային հարթակների համար արևային բջիջների քաշը հետագայում նվազեցնելու հնարավորությունները: Ընկերությունը նախատեսում է հաղթահարել 500 գ/մ² արգելքը։ Հաջողությամբ զանգվածային արտադրության դեպքում, նման վահանակները կարող են լայն կիրառություն գտնել Երկրի վրա տարբեր ոլորտներում, ներառյալ շինարարությունը, ավտոմոբիլային և այլ այն ոլորտները, որտեղ անհարթ մակերեսները կարող են օգտագործվել արևային էներգիա արտադրելու համար:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»