ԶՊՄԿ-ն պահպանում է բնապահպանական բոլոր նորմերը և կատարելագործում
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Արծվանիկ պոչամբարում վերջերս է ավարտվել սեյսմիկ տվիչների տեղադրման ծրագիրը, իսկ այսօր արդեն տնտեսությունում իրականացվում է գործիքային հետազոտություն։ ԶՊՄԿ-ն հատուկ այդ նպատակով անգլիական «Լանկելմա» ընկերության արտադրած տեխնիկան է բերել, իսկ դա լավագույններից մեկն է համարվում ողջ աշխարհում։ Այս տեխնոլոգիական բարդ նախաձեռնությունների նպատակն է` ստանալ օբյեկտիվ գնահատական պոչամբարի կայունության մասին։ Անգլիական ընկերությունն ամիսներ շարունակ ուսումնասիրություն է անցկացնելու, ստուգելու են բոլոր հատվածները, որպեսզի հորատումներն ավելի ճիշտ լինեն։ Այսօր իրականացվող աշխատանքներն էլ աննախադեպ են իրենց ծավալներով։
Բնապահպանական նորմերի պահպանումն առաջնային է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համար։ Հանրության շրջանում տարածված մտահոգություն կա, որ եթե հանքը կա, օդը մաքուր չէ, հիվանդություններն անպակաս են։ Թվերը, մինչդեռ, հակառակն են փաստում։ Կապանում ու Քաջարանում օդում փոշու ամսական միջին կոնցենտրացիաները թույլատրելիի սահմաններում են, մինչդեռ այլ բնակավայրերում բարձր են։ Կապանում և Քաջարանում օդի մաքրությունը հավասար է Ծաղկաձորին։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ամենօրյա մշտական դիտարկում են իրականացնում օդի մաքրությունը պարզելու համար։ Նորագույն սարքեր են տեղադրել, որոնք տվյալները հավաքում են, արձանագրում, որ օդի մաքրությունը կոմբիանտի հարակից տարածքներում սահմանվածին մոտ է։
ԶՊՄԿ բնապահպանական ուղղությամբ իրականացվող խոշոր նախագծերից մեկն էլ «փոշու կառավարման» ծրագիրն է։ Նոր ջրային թնդանոթների համակարգը կանխում է փոշու հոսքը հանքավայրից դուրս։ Բացահանքում արդեն տեղադրված են չորս թնդանոթներ, մինչև տարվա վերջ կտեղադրվեն ևս երեքը, իսկ 2025 թ․-ին նախատեսվում է 5-7 հատ նոր ջրային թնդանոթի տեղադրումը։ Ջրի շիթային թնդանոթներ կիրառվում են աշխարհի առաջատար հանքարդյունաբերական ընկերություններում։
Անահիտ Հայրապետյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»