Եթե Թուրքիան գրավի Հալեպը, ուրեմն նա գնում է դեպի Օսմանյան կայսրության սահմանների վերականգնում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրիահայ լրագրող Հովիգ Շեհիրեանը «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց, որ Հալեպի հայ համայնքը կենցաղային անհրաժեշտությունները ապահովելու հարցերով է զբաղված՝ հաց, ջուր, վառելանյութ են գնում:
«Տեղի են ունենում հոգեհանգիստներ, պատարագ է տեղի ունեցել, ջրօրհներգ: Միակ հարցը, որ մտահոգիչ է, որ իրենք չգիտեն, թե ինչ է լինելու, կարո՞ղ են արդյոք իրենց վաճառատները, արհեստանոցները բացել ու աշխատել, չէ որ հավաքած գումարն են հիմա ծախսում, եթե դա վերջանա, ի՞նչ են անելու՝ այս անորոշությունն է, որ մարդկանց ամենաշատն է մտահոգում: Ու սա ոչ միայն հայերին է մտահոգում, այլև Հալեպում ապրող բոլոր մարդկանց: Հայ համայնքը բավական օգնություններ է փորձում կազմակերպել՝ հացի մատակարարում, սննդի տուփեր բաժանել: Հայ ավետարանական համայնքն է այսօր բաժանել և նյութական աջակցություն են փորձում հատկացնել: Արամ Կարթողիկոսի ուղղորդմամբ Հալեպի Բերիո թեմը պիտի սկսի նյութական օժանդակություններ հատկացնել ընտանիքներին՝ ըստ կարողության անշուշտ»,- ասաց Շեհիրեանը:
Սիրիահայ լրագրողից հետաքրքրվեցինք, զինյալների վերահսկողությունը Հալեպում հաստատելուց հետո մի շարք հայտարարություններ եղան Հալեպի՝ թրքական ազդեցության տակ վերադառնալու մասով, այդ հայտարարություններին սիրիական հանրությունն ինչպե՞ս է վերաբերվել, ասաց․ «Բոլոր սիրիացիները՝ իրենց բոլոր պատկանելիություններով, բոլոր տարբերություններով հերքեցին, դատապարտեցին այդ հայտարարությունները։ Եթե Թուրքիան գրավի Հալեպը, ուրեմն նա պատրաստ է գրավել Մոսուլը և այն բոլոր հողերը, որոնց մասին երազում է՝ Օսմանյան կայսրության սահմանները վերականգնելու համար: Հետևաբար դա անընդունելի է, դատապարտելի է: Մինչ օրս դատապարտումը լրատվամիջոցներով, մեդիայով է տեղի ունենում, բայց պաշտնական դատապարտում չեմ տեսել»,-եզրափակեց սիրահայ լրագրողը։
Հիշեցնենք, որ զինյալների վերահսկողության տակ անցնելուց հետո Հալեպի հայտնի պատմական բերդի պարսպից Թուրքիայի դրոշն էին կախել, իսկ Էրդողանի դուստրը շտապել էր այդ նկարով կիսվել ու իր ուրախությունն արտահայտել առ այն, որ թուրքական դրոշը «վերջապես վերադարձավ Հալեպի նահանգ»:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան