Այսօրվանից մեկնարկում է արտադպրոցական ծրագրերի կենտրոնների մանկավարժների կամավոր ատեստավորումը
Այսօրվանից մեկնարկում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների մանկավարժական աշխատողների, մարզիչ-մանկավարժների 2025 թվականի կամավոր ատեստավորումը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում ձևավորված քննական կենտրոնում հետևել է ատեստավորման ընթացքին:
Այս կենտրոնում անցկացվում է երաժշտություն (նվագակցություն, դաշնամուր, փայտյա փողային գործիքներ, պղնձյա փողային գործիքներ) դասավանդող մանկավարժների կամավոր ատեստավորումը:
Նախարարի տեղակալը Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ շրջել է քննական կենտրոնում, հաջողություն մաղթել մասնակիցներին` ընդգծելով, որ նախարարությունը խրախուսում է արտադպրոցական հաստատությունների մանկավարժների ակտիվ մասնակցությունը կամավոր ատեստավորմանը:
Նշենք, որ այսօր Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում անցկացվել է նաև պարարվեստի դասատուների կամավոր ատեստավորումը:
Վաղը` դեկտեմբերի 7-ին, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում տեղի կունենա թատերարվեստ, շախմատ, գեղարվեստական մարմնամարզություն, սպորտային մարմնամարզություն, սպորտային ակրոբատիկա և ցատկացանց, լող դասավանդողների ատեստավորումը:




















Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին
Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»
Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա Մաթևոսյան
Baghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»