ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ մասնակցեց Հրանտ Դանիելյանի «Իմ սիրտը Կապանում է» նկարների ցուցահանդեսին
Կապանա տան գեղանկարիչների փաղանգում Հրանտ Դանիելյանը մնայուն տեղ ունի։ 1970-ականների կեսերից պարբերաբար կազմակերպվել են արվեստագետի գեղանկարների անհատական ցուցահանդեսներ, մասնակցել է նաև խմբակային ցուցահանդեսների։ Դեկտեմբերի 4-ին Հրանտը կդառնար 64 տարեկան։ Բայց, ցավալիորեն, երեք տարի առաջ հրաժեշտ տվեց երկրային կյանքին։
Արվեստագետին հիշատակի տուրք էր Կապանի Ժամանակակից արվեստի թանգարանում՝ նրա ծննդյան տարեդարձի օրը բացված «Իմ սիրտը Կապանում է» խորագիրը կրող ցուցահանդեսը, որին մասնակցում էին մարզի Կապան, Քաջարան, Մեղրի, Սիսիան, Տեղ համայնքների ղեկավարներ Գևորգ Փարսյանը, Մանվել Փարամազյանը, Խաչատուր Անդրեասյանը, Հովսեփ Առաքելյանը, Դավիթ Ղուլունցը, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ, հանրության տարբեր խավերի ներկայացուցիչներ, նրա արվեստի երկրպագուներ։
Բացման խոսքով հանդես եկավ գեղանկարիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ով մասնավորապես ասաց․ «Յուրաքանչյուր ստեղծագործող մարդ, ով գործունեություն է ծավալում մեր մարզում, արժանի է գնահատանքի։ Այսօրվա ցուցահանդեսը կրում է «Իմ սիրտը Կապանում է» խորագիրը, որովհետև հայրս ամբողջ կյանքում ստեղծագործել, արարել և ժառանգություն է թողել Կապանին նվիրված բազմաթիվ ստեղծագործություններ։ Սա ևս Կապանի ու Սյունիքի ճանաչելիությունը բարձրացնելու մի ճանապարհ է։ Շնորհակալ եմ բոլորիդ»։
Գեղանկարչի արվեստի մասին գնահատանքի խոսք ասաց Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը, գեղանկարչի մյուս որդին՝ Արամ Դանիելյանը երախտագիտություն հայտնեց համայնքային իշխանություններին՝ ի դեմս համայնքապետ Գևորգ Փարսյանի, ցուցահանդեսի կայացմանը նպաստելու համար։
Այնուհետև ցուցահանդեսի այցելուները ծանոթացան Հրանտ Դանիելյանի կտավներին, որ նա արարել է կյանքի վերջին երկու-երեք տարվա ընթացքում։ Դրանցում հայրենի եզերքի հանդեպ սեր կար, ջերմ վերաբերմունք և քնքշություն։ Առաջին անգամ այս կտավները ցուցադրվել են 2022-ին՝ Երևանում՝ Հայաստանի նկարիչների միությունում, հաջորդ ցուցադրությունները կլինեն Գյումրիում, Ռուսաստանի Դաշնությունում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Եվրոպայում։
2025 թվականի գարնանը նախատեսվում է բացել Հրանտ Դանիելյանի տուն թանգարան՝ Մելիք Ստեփանյան 10 հասցեում, որտեղ նա ստեղծագործել է մոտ 30 տարի, և շատ կապանցիների համար արդեն իսկ սիրված վայր էր դարձել...




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
Երկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Պահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ Կարապետյան