Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն Մարուքյան Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներին Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ»
Գ. Ծառուկյանի հազարից ավելի թիմակից Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Գյումրի հարգանքի տուրք մատուցելու 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակինՇնորհակալություն եմ հայտնում մեր խիզախ ընկեր Անահիտ Ղազարյանին, և կոչ անում եկեղեցու բոլոր նվիրյալ զավակներին հետևելու նրա օրինակին. Ավետիք ՉալաբյանԼավ և վատ լուրեր կան. Էդմոն ՄարուքյանՄի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի«Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ․ «Մեր ձևով» ժողովրդական շարժում Կճոյանը Գյումրիում. Պահանջում եմ առնվազն պաշտոնանկ անել․ Էդմոն Մարուքյան Մենք ներկա էինք պատարագին, և մեր ներկայությամբ քաջալերում էինք մեր հոգևոր հայրերին Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն ՄարուքյանԿենսաթոշակները 50%-ով բարձրացնելու հարցով ստորագրահավաք կսկսվի Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներինԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքովԱբրահամ Կուլաջյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարՔաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել Թրամփը, համընկնում է Թուրքիայի շահերի հետ․ ՖիդանՉի լինելու նման բան, որ օդանավակայանից Վեհափառին տանեն. Հրայր Կամենդատյան Նիկոլի իշխանության մնալու գլխավոր պատճառն ընդդիմության վատ պայքարը չէ․ Շարմազանով

«Պետք է խելամիտ արտաքին քաղաքականություն վարել, պատրաստվել վատագույն սցենարներին՝ հուսալով, որ կլինի լավագույնը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սիրիան այլևս առաջվանը չի լինի: Այնտեղ տիրող իրավիճակի հանդարտեցման մասին խոսելը դեռ վաղ է: Միայն որոշ ժամանակ հետո կարող ենք փաստել, թե որ պետությունն ինչ դիրք ու դեր է ունենալու այս երկրում: Սիրիայում տեղի ունեցածը չի կարող անհետևանք մնալ ողջ Մերձավոր Արևելքի պարագայում: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք Շահնազարյանն ասում է՝ Սիրիան իսկապես կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի համար, եթե չասենք՝ առանցքայիններից մեկն է: «Սիրիայի տարածքով անցնող կոմունիկացիաների համար պայքարը բավական վաղուց է տարվում: Հիմա, ըստ էության, Սիրիայի մասնատման գործընթացի ականատեսն ենք լինում, և կարևոր է, թե դե ֆակտո մասնատման արդյունքում Մերձավորարևել յան հիմնական խաղացողներից ով ինչ կկարողանա ստանալ, առաջին հերթին խոսքը վերաբերում է Թուրքիային, Իսրայելին, Եգիպտոսին և նաև Իրանին:
 
Տեսնենք, թե ուժերի ինչ վերաբաշխում և վերադասավորվածություն կլինի այստեղ, և, ըստ այդմ, հնարավոր կլինի դատել, թե տարածաշրջանը մոտավոր ինչ ուղղությամբ է զարգանալու: Հիմա արդեն կարելի է ենթադրել, որ Ասադի իշխանության անկումը մեծ պայմանավորվածության արդյունք էր: Կարծում եմ՝ այդ պայմանավորվածության մեջ բոլորն իրենց դերակատարումն ունեցել են՝ Թուրքիան, Իրանը, Իսրայելը, բոլորը կարողացել են այդ հարցի շուրջ պայմանավորվածության գալ: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ այդ պայմանավորվածությունները պահվելու են նաև հետագայում, այսինքն՝ փորձելու են հավասարակշռության ինչոր իրավիճակ ստանալ տարածաշրջանում: Կարծում եմ՝ կարճաժամկետ առումով դա կստացվի, բայց այն, որ մրցակցությունը և հակամարտությունը Մերձավոր Արևելքում երկարաժամկետ իմաստով շարունակվելու է, կասկած չունեմ: Տարածաշրջանի կայունության համար բավականին երկար տարիներ են դեռևս պետք, և կանխատեսելի ապագայում դա չեմ տեսնում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Մելիք Շահնազարյանը:
 
Սիրիայում տեղի ունեցածի համատեքստում խոսվում է աշխարհում և տարբեր հակամարտություններում Թուրքիայի դերի մեծացման մասին, և Իրանի ու Ռուսաստանի դերի և հեղինակության նվազման մասին: «Ակնհայտ է, որ Թուրքիան շատ է ակտիվացել հարակից բոլոր տարածաշրջաններում, և ոչ միայն ակտիվացել է, այլ նաև կարողանում է ինչոր արդյունքներ արձանագրել, ունենալ: Այս փաստը Հայաստանի համար բավականին մեծ ռիսկեր է պարունակում: Ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիան նույնիսկ Արցախի հարցով զբաղվելու հնարավորություն չուներ, իսկ հիմա Հարավային Կովկասում նաև ռազմական ներկայություն ունի: Սա սպառնալիք է Հայաստանի համար: Մյուս կողմից՝ չէի ասի, որ սա հենց Թուրքիայի ուժն է, միայն նրա ձեռքբերումը: Ամեն դեպքում, ինչ էլ ասեն, ինչպես էլ Թուրքիայի իշխանությունները փորձեն ներկայացնել, ակնհայտ է մեկ բան, որ Թուրքիան շարունակում է լինել Արևմուտքի գործիքը մեր տարածաշրջանում, նաև Մերձավոր Արևելքում:
 
Թուրքիան ինքնուրույն չի կարողացել հասնել այդ հաջողություններին: Թուրքիային օգնել և օգտագործում են տարբեր խնդիրներ լուծելու համար: Թուրքիայում հաճույքով են այդ դերին համաձայնում, որովհետև իսկապես իրենց ազդեցությունն էլ է մեծանում: Բայց դա միայն իրենց ազդեցությունը չէ, դա Արևմուտքի ընդհանուր ազդեցության մեծացումն է: Սա կարևոր հանգամանք է, որը պետք է լավ գիտակցենք, գործ ունենք մի պրոցեսի հետ, որտեղից կարող են Հայաստանի համար սպառնալիքներ լինել: Նույն կերպ չէի ասի, թե Ռուսաստանն ու Իրանն են վերջնականապես կորցրել իրենց դիրքերը Մերձավոր Արևելքում: Նշեցի, որ պայմանավորվածություն է եղել, դա ինքնին պետք է վկայի այն մասին, որ Ռուսաստանը հենց այնպես ամբողջությամբ դիրքերը չէր զիջի, փոխարենն ինչոր բաներ պետք է ստացած լինի: Կարծում եմ՝ այդ «փոխարենը»՝ առևտրի Ռուսաստանի բաժինը, հետխորհրդային տարածաշրջանում է, առաջին հերթին՝ Ուկրաինայում, հուսով եմ՝ ինչոր չափով նաև մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում: Եթե այս վարկածը հաստատվի, կարծում եմ՝ մեզ համար, որպես երկիր, իհարկե, դրական ազդակներ կլինեն:
 
Համենայն դեպս, հերթական անգամ ցեղասպանվելու սպառնալիքը պատմական այս շրջափուլում հաղթահարված կլինի: Սա դեռևս վարկած է: Այն, որ Ռուսաստանը Մերձավոր Արևելքը փոխարինում է Հարավային Կովկասով, դեռ չի նշանակում, որ իրենց ամբողջությամբ բավարարված են զգալու կամ դա էր իրենց ցանկությունը: Միևնույնն է, դա թուլացում է Ռուսաստանի համար, և ապագայում դրա հետևանքները Ռուսաստանն անպայման կտեսնի: Ամեն դեպքում, կարծում եմ, որ այս փուլում ռուսները Մերձավոր Արևելքում իրենց դիրքերը զիջել են հետխորհրդային տարածաշրջանում ազդեցությունը վերականգնելու դիմաց», նշում է մեր զրուցակիցը: Ի՞նչ ակնկալել Դոնալդ Թրամփի նախագահությունից: Կարծիք կա, որ մինչև նրա՝ նախագահի պաշտոնի ստանձնումը «հնարավորությունների պատուհան» է բացվել տարբեր երկրների համար՝ թեժ կետերում իրենց առջև դրված խնդիրները լուծելու առումով, մյուս կողմից՝ նրա նախագահությամբ էական փոփոխություններ են կանխատեսվում աշխարհում:
 
«Թրամփի նախագահ ընտրվելն արդեն իսկ դերակատարություն ունի, սա միանշանակ է: Կարծում եմ՝ Մերձավոր Արևելքի զարգացումները դրանով են պայմանավորված: Ուկրաինայի նախագահն էլ է արդեն պարբերաբար խոսում բանակցությունների միջոցով հակամարտությանը վերջ տալու իր պատրաստակամության մասին: Ակնհայտ է, որ Թրամփի նախագահ դառնալն ինչոր նոր հանգրվան է միջազգային քաղաքականության համար և իր ազդեցությունն ունենալու է: Այս պահի միտումները ցույց են տալիս, որ իսկապես կա հնարավորություն հակամարտությունները ռազմական փուլից քաղաքական, դիվանագիտական փուլ տեղափոխելու համար: Բայց սա այնքան զգայուն հարց է, որ դժվար է վստահ ասել, որ այս պրոցեսը կարող է մինչև վերջ ավարտին հասնել: Ամեն պահ հնարավոր է ինչոր բան փոխվի, ինչոր բան չաշխատի, և աշխարհը գլորվի շատ ավելի կործանարար և արյունալի պատերազմների մեջ, քան այսօր կա»,- ընդգծում է նա:
 
Աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները և զարգացումներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ մեր տարածաշրջանի և Հայաստանի վրա, և ի՞նչ անել սպառնացող վտանգների դեպքում նվազագույն վնասներ կրելու համար: «Սա գուցե նաև պատասխան չունեցող հարց է, քանի որ հնարավոր զարգացումների դիապազոնը շատ տարբեր է: Այն ընկած է նոր պատերազմից, Սյունիք մտնելու, առհասարակ նոր տարածքներ կորցնելու իրական վտանգից մինչև Արցախը հետ բերելու հնարավորություն: Ահա, այսպիսի մեծ հնարավորությունների դիապազոն կա: Ցավոք, թե ինչ զարգացում կլինի, պայմանավորված է լինելու ոչ մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներով, այլ ավելի գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներով: Կարծում եմ՝ ոչ թե պետք է գուշակություններ անել, թե ինչ կլինի, այլ երկիրը պետք է փորձի պատրաստվել վատագույն սցենարներին, ամեն ինչ անել, որ հնարավոր չլինի թուրքադրբեջանական նոր ագրեսիա Հայաստանի վրա, դրա համար անհրաժեշտ է, օրինակ՝ պահպանել գործող անվտանգային մեխանիզմները, որքան էլ դրանք վատն են կամ լավը: Խոսքն այս դեպքում ՀԱՊԿի մասին է: Դրան այսօր ձեռք տալ պարզապես չի կարելի, որովհետև դա հնարավորություններ կբացի թշնամիների համար ավելի ակտիվ և հետևողական լինել Հայաստանը կործանելու իրենց քաղաքականության մեջ:
 
Պետք է փորձել վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և վստահելի հարաբերություններ կառուցել Իրանի հետ, որովհետև պարզ է, որ Հարավային Կովկասի ցանկացած զարգացում, լուծում, միևնույնն է, պայմանավորված է լինելու այս երկու երկրների դիրքորոշումներով: Չի կարելի թույլ տալ, որ ինչոր սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ այդ երկրները Հայաստանն անտեսեն կամ նպատակաուղղված վատություն անեն մեր երկրին: Այս պահին պետք է փորձել խելամիտ, ծանր արտաքին քաղաքականություն վարել, որպեսզի պատրաստվենք վատագույն սցենարներին՝ հուսալով, որ կլինի լավագույնը»,- եզրափակում է Հրանտ Մելիք Շահնազարյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում