Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Նպատակը հանրության շրջանում առողջ ապրելակերպն ու ֆիզիկական առողջ ակտիվությունը խթանելն է, մյուս կողմից՝ հանրային երթևեկության էկոլոգիապես անվտանգ այլընտրանքային ձևերը խթանելը:
Նախագծի հեղինակները նշում են, որ Հայաստանը բնակչության կանոնավոր ֆիզիկական ակտիվության առումով հետ է մնում զարգացող երկրներից, որտեղ ֆիզիկական կուլտուրայով զբաղվում է բնակչության ավելի քան 40-50 տոկոսը: Կառավարությունը առաջնահերթ է դիտում հանրության շրջանում առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության խթանումը։ Այդ իսկ պատճառով սպորտի ոլորտին արվող պետական հատկացումները 2018 թ.-ի համեմատ 2023 թ.-ին աճել են շուրջ հինգ անգամ, ընդ որում՝ դրա շրջանակներում մասսայական սպորտին ուղղվող հատկացումներն աճել են շուրջ 10 անգամ հենց այս թիրախն ունենալով։ Նախարարությունը նշում է, որ 2021 թ.-ից ներդրվել են մասսայական սպորտի նոր միջոցառումներ, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի գավաթի հինգ մրցաշարերը: Դպրոցական հեծանվավազքի կազմակերպման և դպրոցականների շրջանում հեծանիվ վարելը խթանելու նպատակով 2024 թ.-ին ավելի քան 6500 հեծանիվ է գնվել և տրամադրվել բոլոր դպրոցներին, կազմակերպվում են նաև համապատասխան մասնագետների վերապատրաստումներ՝ հեծանիվների ճիշտ շահագործման և գրագետ կիրառության համար։ Այս քաղաքականության շարունակությունն է ֆիզիկական առողջ ակտիվության խրախուսման շրջանակներում ներառել նաև բարձրագույն և մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների սովորողներին և աշխատակիցներին: Այս նախագծի նպատակն է ստեղծել աջակցության մեխանիզմ՝ խրախուսելու ՄԿՈՒ և բարձրագույն ուսումնական հաստատությունների այն սովորողներին և աշխատակիցներին, որոնք դիտարկում են հեծանիվը իբրև փոխադրամիջոց, նախասիրություն, ստանալ հնարավորություն մատչելի տարբերակով ձեռք բերել հեծանիվ՝ անհրաժեշտ պարագաներով, և այն գործածել առօրյայում։
Ըստ նախարարության, այս քաղաքականությունը կխրախուսի նաև համապատասխան տնտեսվարողներին՝ ձևավորելով վերջիններիս գործունեության համար ավելի նպաստավոր պայմաններ։ Առաջարկվում է մինչև 300 հազար դրամ տրամադրվող վարկով ձեռք բերել սիրողական դասի հեծանիվ: Վարկի մարման ժամկետն է մինչև 120 ամիս, սուբսիդավորման ժամկետը՝ մինչև 36 ամիս: Շուկայի վերլուծությունները և հեծանվի վաճառքով զբաղվող ընկերությունների հետ հանդիպումները ցույց են տվել, որ նախագծով առաջարկվող գինը բավարար է տարբեր դասի որակյալ հեծանիվներ ձեռք բերելու համար։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»