Ցտեսություն պերովսկիտ Ռուսաստանից, առաջին ադամանդե արևային մարտկոցը գրավում է աշխարհը
Ադամանդե արևային վահանակները դարձել են արևային առաջադեմ տեխնոլոգիայի անսպասելի մրցակից մարտահրավեր նետելով այնպիսի հաստատված նյութերին, ինչպիսիք են սիլիցիումը և նույնիսկ պերովսկիտը, գրում է ecoticias.com-ը, գրում է focus.ua-ն:
Ռուսաստանը եղել է պերովսկիտ արևային բջիջների ստեղծման հիմնական խաղացողը, սակայն ադամանդե արևային մարտկոցներն են այժմ գրավում համաշխարհային ուշադրությունը: Ահա թե ինչու է այդ տեխնոլոգիան մեծ աղմուկ բարձրացնում, և հատկապես Ասիայում, որը կարող է հրաժարվել ռուսական պերովսկիտից, ասվում է նյութում։
Ադամանդե արևային մարտկոցները ֆոտոգալվանային տեխնոլոգիայի վերջին առաջընթացն են: Պատրաստված լինելով բարձր դիմացկուն սինթետիկ ադամանդներից այդ վահանակներն ունեն հատկություններ, որոնք կարող են հեղափոխել արևային էներգիան: Ի տարբերություն սիլիցիումի, որը կարող է վնասվել ծայրահեղ շոգից կամ ճառագայթումից, ադամանդի բնական ուժն ու ջերմային հաղորդունակությունը թույլ են տալիս նրան արդյունավետ գործել ավելի լայն միջավայրերում: Այդ որակը կարող է վճռորոշ լինել բարձր ջերմաստիճանի այնպիսի կլիմայական շրջաններում, ինչպիսիք են Ասիայի որոշ տարածքները:
Ադամանդե արևային մարտկոցները կարող են գերազանցել իրենց սիլիցիումի վրա հիմնված գործընկերներին, հատկապես ծայրահեղ պայմաններում: Ջերմությունն արդյունավետորեն ցրելու ադամանդի կարողությունը կանխում է կատարողականի վատթարացումը, որը սիլիցիումային բջիջների հետ կապված ընդհանուր խնդիրն է:
Նման սարքերի եզակի հատկությունը նրանց կարգավորելի տիրույթն է, որը թույլ է տալիս կլանել լույսի ավելի լայն սպեկտր, ներառյալ ուլտրամանուշակագույն ճառագայթները: Սիլիցիումային վահանակները սահմանափակ են ալիքի երկարությամբ, որը նրանք կարող են կլանել, և որն էլ սահմանափակում է դրանց արդյունավետությունը: Ադամանդե վահանակները կարող են ճշգրտորեն կարգավորվել լույսի կլանումն օպտիմալացնելու համար, ինչը հանգեցնում է էներգիայի ավելի բարձր թողարկման: Նոր տեսակի արևային մարտկոցների ներուժը էներգիայի արտադրությունը մեծացնելու համար կարող է կենսական դեր խաղալ հանածո վառելիքից կախվածությունը նվազեցնելու և ապագայում արևային էներգիան ավելի կենսունակ դարձնելու համար:
Չնայած իրենց ուշագրավ առավելություններին ադամանդե արևային մարտկոցները նաև բախվում են լուրջ մարտահրավերի, որն է օրինակ արտադրության արժեքը: Թեև սինթետիկ ադամանդներն ավելի էժան են, քան բնական ադամանդները, բայց դրանց արտադրությունը շարունակում է թանկ մնալ: Դա պայմանավորված է քիմիական գոլորշիների նստեցման (CVD) գործընթացի բարդությամբ, որը ներառում է ադամանդի շերտերի ստեղծում վակուումային խցիկներում բարձր ջերմաստիճաններում ածխածնի հարուստ գազային խառնուրդը քայքայելով:
Արտադրության ծախսերի կրճատումն էական է ադամանդե արևային վահանակները հիմնական էներգետիկ լուծում դարձնելու համար: Հետազոտողներն աշխատում են CVD-ի և այլ արտադրական տեխնոլոգիաների բարելավման ուղղությամբ, որպեսզի ավելի արդյունավետ կերպով բարձրորակ ադամանդի շերտեր արտադրվեն:
Ադամանդե սարքերը կարող են ապահովել մեծ ամրություն և արդյունավետություն այնպիսի միջավայրերում, ինչպիսիք են տիեզերական կամ բարձր ճառագայթման շրջանները՝ համեմատած սիլիցիումի կամ պերովսկիտի բջիջների հետ: Եթե արտադրության ծախսերը հնարավոր լինի նվազեցնել, ապա ադամանդե արևային վահանակները շուտով կարող են ավելի լայն կիրառություն գտնել՝ բարձրահարկ շենքերից մինչև արևային խոշոր ֆերմաներ: Դրանց բարձր արդյունավետությունն ու դիմացկունությունը կարող են փոխել արևային էներգիայի օգտագործման եղանակը գալիք տասնամյակներում:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»