Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է՝ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին որոշել է Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղում 232,8 քմ և 324,5 քմ հողամասերի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման և հաշվառել համայնքի հողերի ֆոնդի հաշվեկշռում, ապա այդ հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել է քաղաքացի Սուրեն Հայկի Աղաջանյանին:
Հողամասերի արժեքը կազմել է համապատասխանաբար 284249 դրամ և 396215 դրամ: Իրականում Թեղուտ գյուղի հողերի շուկայական գինը բավական բարձր է, այսինքն՝ Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից բազմակի էժան գնով երկու հողամաս է օտարել Սուրեն Աղաջանյանին՝ այդ հողամասերի գործառնական նշանակությունը փոփոխելով։ Ի դեպ, սոցցանցայի օգտատերերը նշում են, որ Դիլիջան քաղաքի բնակիչ, 1955 թվականին ծնված Սուրեն Աղաջանյանը Դիլիջան քաղաքի հյուսիսային ծայրին՝ միջպետական ճանապարհի եզրին գտնվող ռեստորանային հայտնի «Գետափ» համալիրի սեփականատերն է,Դիլիջանի ազգային պարկի նախկին տնօրենը։
Դժվար չէ պատկերացնել, թե նույն Նիկոլ Փաշինյանը ինչ աղմուկ կբարձրացներ նախկինում նմանատիպ գործարքների պարագայում՝ կոռուպցիա, թալան և այլն։ Իսկ ներկա իշխանությունների պարագայում դա, փաստորեն, կոռուպցիա չէ, թույլատրելի է...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»