Քաղաքական գործիչը Հայաստանում գնաճի աճ և դրամի արժեզրկում է կանխատեսում
Հայաստանի տնտեսության մեջ վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները պայմանավորված էին Ուկրաինայում հակամարտության բռնկմամբ, որի արդյունքում բազմաթիվ մասնագետներ և ընկերություններ տեղափոխվեցին մեր երկիր՝ առևտրային հոսքերի որոշակի հատվածը վերածելով այն տարանցման հանգույց, բայց դա երկարաժամկետ արդյունքի չի հանգեցնում:
Դրա մասին դեկտեմբերի 26-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Հայաքվե» քաղաքացիական ազգային ասոցիացիայի համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա կոչ է արել այս սպեկուլյատիվ հոսքերը իրական տնտեսական աճի հետ չշփոթել։
Քաղաքական գործիչը հավելել է, որ այս տարի սկսվել է ռուսաստանցի վերաբնակիչների արտահոսքը Հայաստանից, նոյեմբերին առաջին անգամ նվազել են Ռուսաստանի հետ առևտրային հոսքերը, Հայաստանի հաջորդ տարվա պետական բյուջեն ընդունվել է հսկայական դեֆիցիտով։
«Մեր 30 տարվա պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 50 տոկոս, իսկ հաջորդ տարի այդ ցուցանիշը կաճի մինչև 10 տոկոսով, ինչը կարող է հանգեցնել գնաճի ավելացման, դրամի արժեզրկման, ներդրումների նվազմանը։
Այս տարի Հայաստանում խոշոր ներդրումներ չեն կատարվել՝ ելնելով անվտանգության իրավիճակից։ Դա վկայում է նրա մասին, որ առանց անվտանգության բաղադրիչի հնարավոր չէ տնտեսություն զարգացնել»,- նշել է Չալաբյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»