ՌԴ հետ ապրանքաշրջանառությունն աճել է 7 անգամ
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է անշեղորեն, և արդեն այս տարեվերջին կարող է հասնել 14 միլիարդ դոլարի, ինչը յոթ անգամ ավելին է, քան 2018 թ.։ Մինչ գործող իշխանությունների տարատեսակ սպասարկուները հայտարարում են արտաքին քաղաքական վեկտորը փոխելու, ՌԴ հետ ինտեգրացիոն միավորումներում մասնակցությունը կասեցնելու, առկախելու հնարավորության մասին, հայ-ռուսական տնտեսական կապերն ավելի են ամրանում, Ռուսաստանից կախվածությունն ավելի է խորանում։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2018 թ. վերջին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմում էր 1,9 միլիարդ դոլարից փոքր-ինչ ավելի։ Մինչև 2021 թվականն աճը համեմատաբար պակաս է եղել՝ 2021 թ. հասնելով 2 մլրդ 626 մլն դոլարի։ Արդեն 2022 թ. աճը գրեթե կրկնակի է եղել, իսկ անցած տարեվերջին հասել է մոտ 8 մլրդ դոլարի։ Ըստ կանխատեսումների, այս տարվա արդյունքներով ապրանքաշրջանառությունը կգերազանցի 14 մլրդ դոլարը։ Որոշ փորձագետներ ընդհուպ խոսում են 16 մլրդ դոլարի մասին։
Ոչ միայն ապրանքաշրջանառության առումով, այլև տնտեսական բոլոր ուղղություններով հայ-ռուսական շփումները շեշտակի աճ են գրանցել։ Այս ֆոնին ՌԴ հետ հարաբերությունները նվազեցնելու, տնտեսական կախվածությունից ձերբազատվելու մասին իշխանականների խոսակցությունները բոլորովին համոզիչ չեն թվում։ Փաշինյանն ասում է մի բան, անում՝ հակառակը։
Լևոն Բաբայան




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
Երկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Պահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ Կարապետյան