Կառավարությունում նախօրեին թեժ է եղել, պաշտոնանկություններ են լինելու
ՀՀ կառավարությունում նախօրեին թեժ է եղել, Փաշինյանն ու իր աշխատակազմը երկար ժամանակ մանրամասն քննել են բոլոր նախարարությունների աշխատանքը, և մեկ տասնյակից ավելի պաշտոնյաների զգուշացրել, որ տոներից հետո լքելու են իրենց պաշտոնները։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, առժամանակ որոշվել է նախարարներին ու մարզպետներին հանգիստ թողնել, բայց պարտադրել կատարել Փաշինյանի բոլոր հրահանգները, փոխարենը այժմ հարվածի տակ են փոխնախարարներ ու վարչությունների պետեր։
Մի խումբ պաշտոնյաների կանչել են աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մոտ, որն էլ առանձին-առանձին յուրաքանչյուրին հայտնել է «բոթը», որ Ամանորից հետո իրենց ազատելու են։ Որոշներին էլ քրեական պետապնդման են ենթարկելու։ Ի դեպ, ըստ մեր աղբյուրի, դրա մեղավորը քպական նախարարներն են, որոնք իրենց ձախողումները սկսել են բարդել տեղակալների վրա։
Փոփոխություններն առնչվելու են ֆինանսների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին։
Դավիթ Կարապետյան




















Երիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգե...
Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դե...
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ին
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
Բաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա Ղահրամանյան
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադր...
Իբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ Սարգսյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...