Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի 14-րդ տուրում «Սյունիքը» Սիսիանի «Քաղաքային» մարզադաշտում համառ պայքարում զիջեց «Ուրարտուին» (1-2), հաղորդում է ArmSport.am-ը։
Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Միքայել Միրզոյանը՝ երևանյան թիմին ընդմիջման ուղարկելով նվազագույն առավելությամբ (0-1)։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, Ժոաու դե Բրիտուն վերականգնեց հաշվի հավասարությունը (1-1)։ Այնուամենայնիվ, հանդիպման վերջնամասում՝ 90-րդ րոպեին, Գոռ Լուլուկյանը խփեց «Ուրարտուի» հաղթական գնդակը՝ ձևակերպելով վերջնական արդյունքը (1-2)։
Հավելենք, որ սա նորանշանակ մասնագետ Հայկ Միլքոնի նորամուտի հանդիպումն էր գլխավոր մարզչի պաշտոնում, և «առյուծները» նրա գլխավորությամբ առաջին հաղթանակը տարան։
Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակած միավորների քանակը հասցրեց 19-ի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Սյունիքը» 11 միավորով ընթանում է 10-րդ տեղում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Երիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգե...
Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դե...
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ին
Բաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա Ղահրամանյան
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...
Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադր...
Իբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ Սարգսյան