«Հայաստանի Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու Նիկոլ Փաշինյանին դատելու համար». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Անցած տարեվերջին տեղեկություններ տարածվեցին, որ Մոսկվայում բերման է ենթարկվել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալմայոր Արշակ Կարապետյանը։ Ավելին, կային տեղեկություններ, թե նա ձերբակալվել է, շուտով Ռուսաստանը նրան արտահանձնելու է Հայաստանի իրավապահներին և այլն:
«Փաստ» թերթը զանգահարեց Արշակ Կարապետյանին, որը մեզ հետ զրույցում նշեց, որ իրավական տեսանկյունից կարելի է համարել, որ իրեն բերման են ենթարկել: «Եղել է զրույց, և շատ կարճ ժամանակ անց ես արդեն իմ գրասենյակում սովորական աշխատանքային ռիթմին էի վերադարձել,-ասաց Կարապետյանը:-Ինչ վերաբերում է էքստրադիցիային (արտահանձնում-խմբ.), ապա այս դեպքում կարելի էր Հայաստանի իշխանություններին եռամատ կոմբինացիա ցույց տալ, սակայն, քանի որ ինքս չեմ վիրավորում ու չեմ հայհոյում, զերծ կմնամ դրանից»:
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը նշեց, որ հասկանում է Հայաստանի օրվա իշխանությունների ցանկությունները, բայց ինքը Հայաստան է գալու ոչ թե այն ժամանակ, երբ իրենք ցանկանան, այլ երբ ինքը հարկ կհամարի: «Հասկանալի են Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբակի անհանգստությունները իմ քաղաքական հայտից, «Համահայկական ճակատ» շարժման գործունեությունից ու Ազգային հպարտության տրիբունալի որոշումից: Պատահական չէ, որ իմ հետ կապված քրեական վարույթը «նկարվեց» իմ՝ քաղաքականություն մտնելու հայտարարությունից շատ կարճ ժամանակ անց: Նրանք շատ են ցանկանում իմ հետ կապված թեմաներն իջեցնել կենցաղային աստիճանի, ինձ «զբաղեցնել» այդ գործերով, այդ թեմաներով, բայց դա նրանց չի հաջողվելու: Ես ո՛չ արդարանալու, ո՛չ պաշտպանվելու կարիք չունեմ, և մեր խնդիրը լինելու է այս իշխանություններից օր առաջ ձերբազատվելը», - «Փաստի» հետ զրույցում ասաց Կարապետյանը:
Գեներալը նախ հիշեցրեց, որ ինքը ոչ մեկ անգամ առիթ ունեցել է ասելու, որ Հայաստան է գալու «պարադնի» մուտքով, ու այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը կհայտնվի այնտեղ, որտեղ նա տարբեր մանիպուլյացիաների միջոցով ցանկանում է իրեն տեսնել: «Հավատացեք, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու՝ Նիկոլ Փաշինյանին իր բոլոր հանցագործությունների համար ամբողջ ծավալով դատելու համար»,-նշեց Կարապետյանը՝ վերջում ծիծաղելով շնորհակալություն հայտնելով Հայաստանի օրվա իշխանություններին՝ իրեն այսպիսի PR ապահովելու համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»